Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները
Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում Նիկոլ Փաշինյանին մոտեցած քաղաքացին բարձրացրեց մի խնդիր, ըստ որի՝ գյուղացին տարիներ ի վեր աշխատում է հողի հետ, սակայն աշխատանքային ստաժ նրան չի գրվում, հետևաբար թոշակի տարիքում ունենում է լրջագույն խնդիր: Բարձրացված խնդրին Նիկոլ Փաշինյանը լուծում առաջարկեց՝ միավորվել կոլեկտիվ տնտեսությունների մեջ:
Փաշինյանը նկատեց նաև, որ այդ խնդիրն առկա է ու հանձնարարեց անպայման կարգավորել օրենսդրական դաշտը: