«Ով ա սպանել իմ բալին, բերեք»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը չէր կարողանում ոտքի վրա կանգնել (video)
Ազգային ժողովի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա էին իրականացնում դեկտեմբերի 2-ին, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները։
Նրանք Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ են։
Արթուր Աջամյանի մայրը բղավում էր, թե ինչու է սպանվել իր որդին․ «Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, ես սրտից հիվանդ եմ, բալես իմ խնամքի տակ էր, բերեք իմ բալին։ Ով ա սպանել, բերեք։ Ինչի համար են սպանել, եթե իմ երեխեն խելոք է եղել։ Իմ երեխեն ոչ ծխող էր, ոչ խմող։ Ինչի են սպանել: Ես դեկտեմբերի 1-ին եմ խոսել որդուս հետ, ասել է դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի կռիվ չկա, երանի թուրքի ձեռով գնար, քան թե հայի ձեռով իմ բալեն գնար»։
Այնուհետև սպանվածի մայրը ուշագնաց եղավ։ Ռուստամ Բաքոյանը և հավաքվածները օգնություն ցուցաբերեցին և մորը ուղեկցեցին դեպի շտապօգնության մեքենան։