«Հայկ Մարությանն իր ստորագրությամբ թուղթ է տվել ու ասում է, թե ապօրինի է». Գագիկ Ծառուկյանը փաստերով է խոսում (video)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն` արձագանքելով երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավված չէ, ներդրողները գալիս են Հայաստան ու հիասթափված հետ գնում: Որպես օրինակ նա վկայակոչել էր Ադու Դաբիի թագաժառանգի և ԱՄԷ-ի խոշոր հյուրանոցային ցանցի ղեկավարի և Երևանի քաղաքապետի հանդիպումը, որից վերջիններս հիասթափված հեռացել են և սառեցրել ներդրումային ծրագիրը, իր հերթին հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ինֆորմացիային չի տիրապետում:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ներկայացրեց փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանը հյուրանոցի կառուցման շինթույլտվություն է տվել, որից հետո քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջեւ տարբերությունը չգիտի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.