Ինչո՞վ է զբաղված ԿԳՄՍ նախարարը, որ ավելի կարևոր է, քան ՀՅԴ-ականներին հանդիպելը

«Հրապարակը» գրում է․ «Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, և նա, ինչպես նաև ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։

«Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են նրանց «չհանձնելու» համար։ Երեկ, կարելի է ասել, անգամ ռուբիկոնը հատեցին՝ ուժ գործադրելով և բերման ենթարկելով երիտասարդ ցուցարարներին, որոնք ընդամենը պահանջում են բուհերից չհանել «Հայոց լեզվի» և «Պատմության» դասավանդումը։


Թվում է՝ մենք՝ մեծահասակներս, պետք է միայն հպարտանայինք, որ նման սերունդ է աճում մեր երկրում։ Սերունդ, որը պայքարում է ոչ թե, ասենք, ուսման վարձը նվազեցնելու, բանակ չգնալու, ասպիրանտուրայում ուսման քվոտաները մեծացնելու և այլ մերկանտիլ պահանջների համար, այլ «Հայոց լեզվի» ու «Պատմության» դասավանդման։

Ի՞նչ խնդիր կա այդ պայծառ, հայրենասեր, պահանջատեր երիտասարդներին ընդունելու հարցում։ Եվ ինչո՞վ է զբաղված նախարարը, որ ավելի կարևոր է, քան այս երիտասարդներին հանդիպելը, լսելը։ Ի վերջո, 2018 թվականին նրանց իշխանության բերած ամենամեծ ուժը հենց ուսանողությունն էր, որի աջակցությամբ միայն հնարավոր եղավ հեղափոխությունը։

Նիկոլ Փաշինյանի քայլարշավն այդպես էլ քայլարշավ կմնար, եթե նա չմտներ բուհեր, և բուհերը չմիանային նրան։ Հիմա, փաստորեն, այդ երիտասարդների դեմ իշխանությունները կիրառում են այն նույն մեթոդները, որոնք կիրառվում էին իրենց դեմ նախկին՝ մերժված իշխանությունների կողմից։ Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ անցյալը մոռանալու և նախկին համախոհներին ուրանալու համար»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am