«Ոստիկանությանը գաղտնալսելու լիազորություններով օժտելն անհրաժեշտություն է». Արմեն Խաչատրյան (video)
«Բոլոր ռիսկերը հաշվի ենք առել, շարունակում եմ պնդել, որ դա այդպես պետք է լինի, եթե այդպես չլինի, ապա լուրջ ռիսկեր կունենանք: Նախագծին հանձնաժողովում դրական եզրակացություն են տվել, նման լուրջ քննադատություններ չեն եղել, նույնիսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներն են պաշտպանում: Կարծում եմ՝ այդ ամենն այն բանի հետևանք է, որ բոլորն ընդունել են հիմնավորումները և կարծում են, որ նման միջոցներով պետք է ոստիկանությանն օժտել, դա անհրաժեշտություն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով իր բերած նախագծին:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ դրական եզրակացություն է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Ըստ այդ օրինագծի՝ Ոստիկանությունն օժտվելու է որոշակի լիազորություններով, որն ունի ԱԱԾ-ն, այն է, օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ կարողանալ գաղտնալումներ իրականացնել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.