Լկտի պրովոկացիա են արել ու ստացել պատասխան.Արթուր Դավթյանը՝ դատախազի հետ միջադեպի մասին (video)
«Ես մշտապես եմ հակված եղել, որ մեր աշխատանքում էմոցիաներից պետք է զերծ մնանք։ Բայց ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ է մարդ և երբ դիմացից լկտի պրովոկացիա է արվում, կարծում եմ՝ դրան երբեմն համարժեք պատասխան պետք է տրվի»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև վիճաբանության հարցին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.