Ցանկացած հակազդեցության պատրաստ են

«Հրապարակը» գրում է. 
Դաշնակցությունը վերջին շրջանում խիստ «հագեցած» օրակարգ ունի. նախորդ շաբաթ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնել էր Եվրոպա, երեկվանից Կանադայում է։ Հարցրինք` ի՞նչ առաքելությամբ։ «Հանդիպում եմ Բյուրոյի, ժողովրդի, կուսակցականների հետ»: Նպատա՞կը։ «Փոխգործակցություն, Հայաստանի վիճակի ներկայացում»: Կանադական թեւը նույնքան արմատական-ըմբո՞ստ է, ինչպես ամերիկյանը` Արեւմտյան Ամերիկայի թեւի եւ Վիգեն Հովսեփյանի։ «Ամերիկյան թեւն էլ, Ձեր ձեւակերպմամբ՝ «արմատական» չէ, ավելի շատ աղմուկ է, քան` իրականություն։ Ըմբոստ է, բայց ոչ Ձեր կարծածի չափ։ Կուսակցական-կազմակերպչական առումով Ընդհանուր ժողովի քաղաքական գծի որոշումները բոլորի համար կատարման ենթակա են։ Դուք հիմա կոնկրետ անուն եք տալիս` Վիգեն Հովսեփյանը շարքային կուսակցական է, բայց նույն իր պարագայում էլ չեմ կարծում հատուկ առանձնանալու կամ այլ քաղաքականության խնդիր կա»: Ասել է` ՀՅԴ թրենդը «նստել ոզնու վրա, լողի չեմպիոն դառնալ»․ եթե կուսակցությունը հրահանգում է, 100 տոկոսանոց է։ «130 տարի ուժի մեջ է եղել, կարծում եմ` առաջիկա տասնամյակների մեջ եւս կլինի»:

Արայիկ Հարությունյանին ուղղված ձեր նամակում բավականին կոշտ էիք արտահայտվել, ասել էիք՝ «քաղաքական ապտակը ցավոտ է լինելու»․ ի՞նչ նկատի ունեիք։ «Ասված էր` անձնական-կուսակցական հարցերը պետք է տարբերել։ Ընդունված չէ կոնկրետ հակընդդեմ քայլերի մասին բարձրաձայնելը, բայց մենք ցանկացած հակազդեցության պատրաստ ենք»։ Մահ կամ ազատությո՞ւն։ «Կարգախոս է, այլ կերպ պետք չէ մեկնաբանել»:

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am