Ռոբերտ Քոչարյանը քաղաքական վտանգ է ներկայացնում, Գեւորգ Կոստանյանը՝ իրավական

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: ՀՔԾ-ն ավելին չի մանրամասնում, բայց առանց դրա էլ թերեւս պարզ է: Դեռեւս սեպտեմբերին ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:
Ըստ այդմ՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:
Նշենք, որ Կոստանյանը մի քանի առիթներով, այդ թվում՝ Հայելու առաջ հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և գործի մասով իր առնչությանը՝ Գևորգ Կոստանյանը նշել է. «Ըստ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության՝ ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, ոստիկանապետին և ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին տվել եմ հանձնարարություններ՝ կատարելու որոշակի կեղծիքներ կամ ինչ-որ փաստաթղթերի կեղծում»,- Հայելու առաջ հաղորդման ժամանակ մոտ մեկ ամիս առաջ ասել է Կոստանյանը ավելին մանրամասնելով, թե ըստ ներկայացրած հաղորդագրության ոստիկանները մարտյան իրադարձություններին արել են գործողություններ, եւ 4-5 ամիս անց իբր ինքը նրանց ցուցումներ է տվել, թե ինչ պետք է ասեն այդ ոստիկաններն իրենց գործողությունների վերաբերյալ: Դիտարկմանը, որ գուցե իրեն նման հանձնարարական է տվել Սերժ Սարգսյանը,Կկոստանյանը պատասխանել է.<<Ալիկ Սարգսյանի մեղադրանքում չկա նման հանձնարարական, որ ինձ իբր ինչ-որ մեկը հանձնարարական է տվել: Նման բան չի եղել այնուամենայնիվ, բայց քրեական գործում էլ չկա: Եւ առհասարակ արդյոք արդարադատության նախարարի առաջին տեղակալն այն մարդն է, ով պետք է հանձնարարական տար ոստիկաններին, եւ հետո՝ եթե հիպոթեթիկ ընդունենք, որ տվել է, արդյոք ոստիկանները կատարել են այդ հանձնարարականը>>: Եւ ընդհանրապես ոստիկանները Կոստանյանի խոսքով՝ օրենքը չի սահմանում, որ տվյալ պաշտոնյան կարող է ցուցումներ տալ ոստիկաններին եւ նրանք էլ պարտադիր կատարեն: Կոստանյանն անհեթեթություն է որակել հարուցված գործը ասելով, որ դա անհնար է ոչ միայն իրավունքի, այլեւ տրամաբանության տեսանկյունից: Եւ ուրեմն ինչ հետեւություններ է պետք անել Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավվելուց, այն էլ իր ներկայացրած ամուր հիմնավորումներից հետո: Եզրահանգումը հետեւյալն է՝ իշխանությունը շարունակում է իր ձեռագիրը եւ գործ կարելու միջոցով փորձում է կոտրել դիմակայության բոլոր օջախները: Քանի որ այդքան թմբկահարված տնտեսական հեղափոխությունը ոչ մի կերպ իրեն զգացնել չի տալիս, ուստի իրավական այս բեմադրություններով է պետք հանրության ուշադրությունը զբաղեցնել, հավերժ թշնամիներ կերտել հպարտ քաղաքացիների համար: Մյուս կողմից՝ երկրի թիվ մեկ ամբաստանյալի՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ կարված գործն ամբողջությամբ ջուր է ու փորձ է արվում այսպիսով ամրության պատրանք ստեղծել, մտապատրանք ունենալով, որ հընթացս կհաջողվի ցուցմունքների դիմաց գործարքի գնալ, եւ վերջապես, ներգրավվել նաեւ Սերժ Սարգսյանին: Եւ ամենագլխավորը՝ եթե Ռոբերտ Քոչարյանը այս իշխանության համար քաղաքական վտանգ է ներկայացնում, ապա հմուտ իրավաբան Կոստանյանը՝ իրավական, իսկ նման իրավապահ մարմիններ՝ ՀՔԾ , ԱԱԾ, դատախազություն ունեցող իշխանությունը իսկապես լուրջ մտավախություններ պետք է ունենա:

դիտվել է 4889 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am