Բա ինչու՞ Արթուր Վանեցյանն իր պաշտոնավարման ժամանակ քայլեր չի ձեռնարկել «Սորոսի» հիմնադրամի դեմ. Լիլիթ Մակունց (video)
«Այն մեկնաբանությունները, որոնք արվում են Բաց հասարակության հիմնադրամի առնչությամբ, եղել են դեռ վաղուց, այն ժամանակ, երբ պարոն Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր: Գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները, եւ ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որեւէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող կազմակերպությանը առնչվեր, ես վստահ եմ, որ նա կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ եթե պարոն Վանեցյանը այդ գործողությունների չի դիմել, ուրեմն պետք է համոզված լինենք, որ որեւէ վտանգ նա չի տեսել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր վերջին հարցազրույցում ասել է, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը ՀՀ-ում վտանգ է պարունակում:
Մանրամասները՝ տեսանյութում.