Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով կրկնակի վրաերթից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բանի հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով քրեական գործ է հարուցվել նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փատով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Սենո Գրիգորյանի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Հրաչյա Թադևոսյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանը նախ վրաերթի է ենթարկվել Ս. Գրիգորյանի վարած ВАЗ 2114 40 մակնիշի ավտոմեքենայով, իսկ հետո Հ. Թադևոսյանի վարած Audi A4 մակնիշի ավտոմեքենայով: Վրաերթից հետո Audi-ի վարորդը հեռացել էր դեպքի վայրից, իսկ օպերատիվորեն վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին ու քննիչին Ս. Գրիգորյանը ասում էր, որ ինքը տեղյակ չէ, թե ով է եղել փախուստի դիմած վարորդը, մինչդեռ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վրաերթից հետո Հ. Թադևոսյանը , ով ծանր առողջական խնդիրներ է ունեցել, մեկնում էր հիվանդանոց հեմոդիալեզի և նա կանգնել է, մոտեցել այդ պահին դեպքի վյար ժամանած շտապօգնության բժիշկներին և հայտնել է իր տվյալները ու ասել՝ «Դուք վիրավորին տեղափոխեք հիվանդանոց (նա չի իմացել որ վրաերթի ենթարկվածը մահացած է) ես հասնեմ հիվանդանոց, հեմոդիալեզն անցնեմ ու կգնամ ոստիկանություն և այդ ամենը, ըստ նախնական տեղեկությունների, իմացել է Ս. Գրիգորյանը ու մարդիկ զարմանում են, թե ինչու է վերջինս իրավապահներին հայտնել, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Ու նրա հայտնած տեղեկությունների հիման վրա կարծիք է ձևավորվել, որ Հ. Թադևոսյանը դիմել է փախուստի: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են երեկ Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել էին այդ ուղղությամբ, որից հետ Audi A 4-ի վարորդը, ով տանը չէր եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել էին քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հրաչյա Թադևոսյանն է, իսկ մահացածը 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանն էր։ Ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի հանձնարարականով Audi A 4 մակնիշի 36 NF 958 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

դիտվել է 588 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am