Սերժ Սարգսյանի խաղը, ինչու Քոչարյանը դուրս մնաց

Տեւական լռությունից հետո Զագրեբում ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, խոսեց քաղաքական գնահատական տալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։
Նա նշեց, որ հեղափոխության «թավշյա» բնույթը մեծամասամբ պայմանավորված էր իրենց վարքով, քանի որ հիմնական նպատակը մարդկային զոհերից խուսափելն էր և երկիրը ցնցումներից զերծ պահելը. «Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»: Սերժ Սարգսյանը խոսեց վերջին 1,5 տարվա արտաքին և ներքին քաղաքականության բնագավառներում էական զարգացումների բացակայության, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարձակումների, լրատվամիջոցների և քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումների, դատարանների անկախության սպառնալիքների մասին։

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:
Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,- ասաց նա։

Ինչ խոսք, այն ամենը, ինչի մարսին բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը, կարեւոր են, բայց այսքանով հանդերձ աբսուրդ է չխոսել ամենակարեւորի մասին, թե ինչպես են հեղափոխականները տարիուկես անձնական վրեժխնդրություն իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Թե ինչպես են մեկ տարուց ավել նրան բառի բուն իմաստով պատանդի կարգավիճակում պահում, թե ինչպես է նա դարձել այս իշխանության համար թիվ մեկ ամբաստանյալը եւ ընթացող պրոցեսներն են աղաղակում, որ պետության նախկին ղեկավարն ընդամենը հեղափոխականների քավության նոխազն է դարձել։ Չխոսեց դատավարություն կոչվող ֆարսի մասին, բարձր ամբիոնից չփոխանցեց իր երբեմնի ընկերոջ, պետության նախկին ղեկավարի պաշտպանների արձանագրած խախտումների մասին, թե ինչպես է այս դեպքում իրավունքը ոտնահարվել 36 կետով, որը Մարտի 1-ի գործը փորձ է արվում կարել Քոչարյանի վրա եւ մեն-մենակ նրան դարձնել կատարվածի պատասխանատու։

Ի վերջո, խոսքը նաեւ ինստիտուտի մասին է, որն այս իշխանությունը արժեզրկեց ամենավերջին աստիճանի, Լեւոն Տեր-Պետրոսյանից որեւէ մեկն ակնկալիք չունի լսել այդ մասին, ի վերջո, նաեւ իր անձնական վրեժն է Փաշինյանը լուծում։ Բայց ինչն էր խանգարում, ինչից է վախենում Սերժ Սարգսյանն այդ ամենը բարձրաձայնելու համար։ Հատկապես, որ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատվությունն ընկած է նաեւ իշխանությունը փոխանցող ղեկավարի ուսերին, ում նկատմամբ անվստահություն ու կասկածներ ունի նաեւ սեփական թիմը՝ ինչու, ինչպես եւ հանուն ինչի փոխանցեց եւ , ի վերջո, ինչով է բացատրվում «մերժիր Սերժին» կարգախոսով իշխանության եկածների հանդուրժողական վերաբերմունքը նույն անձի նկատմամբ։ Սերժ Սարգսյանի՝ Քոչարյանի մասին լռությունը նոր հարցեր են առաջ բերում օրերս իր գրասենյակի տարածած հերքում-հաստատման վերաբերյալ, թե իբր Փաշինյանն ու Սարգսյանը հեղափոխությունից հետո երբեւէ չեն հանդիպել։

Անի Սահակյան

դիտվել է 3253 անգամ
Լրահոս
Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան «Պարզապես զարմացած եմ». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին Աչաջրի ծննդատան գործունեությունը պահպանելու նպատակով Արարատ բանկում հաշվեհամարներ են բացվել «Վիկիլիքսի» տվյալները լրացնում են մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի, Փաշինյանի բացասական դերակատարման «փազլը» Ով է նշանակվել Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն «Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքն» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանն իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն» Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք Դավադրություն ներսից, թե դրսից Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ապացույցներ ձեռք բերել Էդ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ. Գևորգ Պետրոսյանը` Իմ քայլին Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Հրատապ. Խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը Գեորգի Կուտոյանը ներքին պայքարի մեջ էր․ դա փաստում են 35 կրակոցները.Գառնիկ Իսագուլյան (video) Մանրամասներ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի մասին Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել Արարատ Միրզոյանի օգնականը՝ վարչապետի խոսնակ դառնալու մասին Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը Կրկեսի վերածվող խորհրդարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ չեղարկվել է հունվարի 24-ի ժամը 12:00-ի Հայելի ակումբի ասուլիսը, հայցում ենք ձեր ներողամտությունը: Հունվարի 24-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը և գյուղատնտեսության գծով մասնագետ Րաֆֆիկ Ավետիսյանը: Թեմա՝ փորձագետները կներկայացնեն սպանդանոցների խնդրի լուծման մեթոդներն ու ճանապարհները: Հարգելի գործընկերներ, Հունվարի 24-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն են Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ասոցիացիայի անդամներ Հարություն Մնացականյանը՝ գյուղատնտեսության փորձագետ, և Վարուժան Հարությունյանը՝ խոշոր եղջերավոր անասնապահ ֆերմեր: Թեման՝ Պարտադի սպանդանոցային մորթի որոշումը և հետաձգման պատճառահետևանքները: Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Սիրով սպասում ենք ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի, Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանի, Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ավետիսյանի, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Բանակի օրվան ընդառաջ. ռազմական բժշկության անցած ուղին, ոլորտի ձեռբերումներն առաջիկա... ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մամուլի ասուլիսը: ԹԵՄԱ.-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի, Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի. նախարարությունը կներկայացնի օրենսդրական փոփոխության մանրամասները: Հունվարի 24-֊ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Սայմոթեք»ընկերության ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանի ասուլիսը:Թեման՝ Վարչապետը հավանության էր արժանացրելկրթական մոդել արտահանելու ԱՏՁՄ ծրագիրը, և եթենախարարությունից խոչընդոտներ են ստեղծում «Արմաթ»-իհամար, ապա հակասություններ են առաջանում վարչապետիառաջադրանքի և նախար... Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին , Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ-ում սպանդանոցային մորթին անցնելու որոշում. ռիսկերն ու վտանգները. փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի. սպանդանոցային մորթի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը: Հունվարի 24-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ, բիոէներգետիկ Աննա Հախվերդյանը: Թեման՝ Լուսնային օրացույցով 2020թ-ը սկսվում է հունվարի 25-ից, 2020թ-ի կանխատեսումներ, ըստ արևելյան (չինական) օրացույցի ինչ է խոստանում մկան տարին: Հունվարի 24-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ՀՀ ԱԺ աշխատակազմի գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանը: Թեման՝ Գյուղոլորտում առկա խնդիրներ, մարտահրավերներ, սպանդանոցների խնդրի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումներ (վերլուծություն և առաջարկություններ):