Միլանից ապտակ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալյա այցը, մասնավորապես, Միլանում հայ համայնքի հետ հանդիպումը սկանդալային ընթացք է ունեցել ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի առջեւ կանգնել ու ներկայացրել են իշխանության իրական ախտորոշումը, ոչ այնքան ադրբեջանցի բլոգերի՝ իրենց հողերը վարչապետից հետ վերցնելու անհույս պահանջի , որքան Նիկոլ Փաշինյանի իտալական հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությանը հասցեագրված ծանր մեղադրանքների: Այսպիսով՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ համայնքի ներկայացուցիչը, ով ներկայացել է որպես գիտնական, որն աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում, կոշտ քննադատության է ենթարկել վարչապետին.«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման: Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է», ասել է տիկինը, որին ի պատասխան Փաշինյանը ողջ մեղքը կրկին բարդել է ժողովրդի վրա:
«Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ով և որտեղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ այդպես էլ չցանկանալով ուղիղ նայել իրականության աչքերին եւ ընդունել, որ Հայաստանում ընթացող գործընթացներն այլեւս անընդունելի են նաեւ սփյուռքի համար եւ որ ի հեճուկս իշխանական պրոպագանդիստների հավաստիացումների, թե դժգոհությունները հայաստանյան նախկին մարգինալ շրջանակներն են բարձրացնում, հայկական սփյուռքը չի պատրաստվում լռել հայրենիքում կատարվող ոչ ստանդարտ գործողությունների հարցում:
Այս համատեքստում այլեւս զավեշտալի էլ չէ Նիկոլ Փաշինյանի հին երգի կրկնությունը կամ իբր վտանգավոր ակնարկները: Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իբր որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ թաքնված են Իտալիայում։ «Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց։ Չգիտեմ Վատիկանների որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին։
Բայց մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճար և շուռ տվեց այն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»,- ասել է վարչապետը։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հրաժարվել արատավոր սովորույթից, մի մարդ, ով նույնիսկ Շառլ Ազնավուրի թաղումը միտինգի վերածեց, պետք է այնուամենայնիվ հրաժարվեր  սուրբ վայրում նույն սցենարի կրկնությունից: Ի վերջո, նրա մեղադարանքներն անուղակիորեն հանգում են  Հռոմի պապին  ու  ստացվում է, որ նրանք են ամենահայտնի կոռուպցիոներներին ապաստան տալիս ու  թաքցնում:

 

Անի Սահակյան

դիտվել է 14087 անգամ
Լրահոս
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am