Սա արդարադատություն չէ` արդարադատության տնազ է

Նիկոլի սրտի դատաիրավական համակարգից անաչառություն ակնկալելը, գոնե այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է Նիկոլին ու իր «երդվյալ թշնամիներին», իր հետ քայլածներին ու փոխկապակցված անձանց, առնվազն միամտություն է։

Նման բան չկա։ Ու չի լինի, այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել իսկական հեղափոխությունն ու սրբել-տարել «թավշյա հեղափոխության» ալիքով փրփուրի պես ջրի երես ելած տնաբույծ հեղափոխականներին։

Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ իմքայլական տարբեր պաշտոնյաների ապօրինությունների, հայտարարագրած ու չհայտարարագրած գույքի եւ եկամուտների «օրինականությունը» վիճարկող բազմաթիվ հրապարակումներ եւ հանցագործության մասին հաղորդումներ մնում են անարձագանք։

Դրանցից որեւէ մեկին ընթացք չի տրվել եւ չի տրվում։ Անգամ Նիկոլի եւ իր թրաշամանուկների հետ դե յուրե առնչություն չունեցող գործ տվող պատգամավորի`փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից ծլկած Բաբաջանյան Արմանի շքեղ առանձնատան «ծագումը» եւ իր թանկարժեք կայքի (թերթի) ֆինանսավորման աղբյուրները պարզելու մասին Վարդուհի Իշխանյանի դիմումից ձեն-ձուն չկա։ Կարող ենք ենթադրել, որ դրան էլ ընթացք չի տրվի` ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն պե՞տք է վարձահատույց լինեն «թանկագին» ինֆորմատորի ծառայությունների դիմաց` աչք փակելով նրա կյանքի եւ գործունեության ստվերոտ կողմերի վրա, թե՞ չէ։

Արարատ Միրզոյանի կատարած առերեւույթ հանցագործության` փոխվարչապետի իրավասությունները վայր չդրած` փաստացի զբաղեցնելով այդ պաշտոնը, ԱԺ նախագահ ընտրվելու եւ խորհրդարանի խոսնակի լիազորություններ ստանձնելու վերաբերյալ հաղորդագրությունն առավել եւս մնաց անպատասխան` օդում կախված վիճակում։

Օրերս տեղեկացանք, որ ՀՔԾ-ն առանց որեւէ լուրջ հիմնավորման` ձեռքի հետ, մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դիմումը` օրենքով իրեն չամրակցված գույքը (նախագահ Սերժ Սարգսյանի նախկինում զբաղեցրած ամառանոցը) ապօրինաբար զավթելու հատկանիշներով Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով. հայտարարություն է տարածել, ըստ որի` դրանում «հանցագործության փաստի մասին տեղեկություններ» չկան։

Այն, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կոպտորեն խախտել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որով հստակ սահմանված է, թե կառավարական «դաչաների» որ մասնաճյուղը կարող է տնօրինել Նիկոլն՝ իր բազմամարդ ընտանիքով, ինչը, ի դեպ, փաստացի ընդունել է նաեւ Փաշինյանը` օրենքը դե ֆակտո իրավիճակին համապատասխանցնելու, այսինքն` իրեն չպականող տարածքը գրավելու փաստը հետին թվով օրինականացնելու գործընթաց նախաձեռնելով, հաշիվ չէ։ Դա, «բնականաբար», Նիկոլի սրտի ՀՔԾ-ի համար հիմք չէ` օրինախախտին պատասխանատվության կանչելու համար։

Նիկոլի կամակատար իրավապահ համակարգի ճչացող կամայականությունների ամենաթարմ օրինակը 2 ամիս առաջ Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունն է` առ այն, որ իմքայլական մարզպետը` Տրդատ Սարգսյանը, միջադեպի ժամանակ դեպքի վայրում չի եղել։ Դա անամոթ սուտ է, պնդում է կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայրը` դեպքին ականատես 4 սպաներ ցուցմունք են տվել, որ մարզպետը ոչ միայն դեպքի վայրում է եղել, այլեւ հանգիստ հետեւել է իր ոչ բարով օգնականի` Հարություն Գրիգորյանի գործողություններին. «Սպաները նույնիսկ մարզպետի հետ կանգնած զրուցել են. նա ներկա է եղել ու չի կանխել ծեծկռտուքը»։

«21-րդ դարի նոր Հայաստանի» վնգստացող իրավապահ համակարգից հետ չի մնում նաեւ Նիկոլի թեթեւ ձեռքով այլեւս ամբողջությամբ «վնգստացող արդարադատության» չափորոշիչների մեջ հարմարավետ տեղավորված դատական համակարգը։ Ինչպես ասում են` մի տնից են, մի հալի են. թե՛ մեկը, թե՛ մյուսը մոռացել են օրենքի եւ օրինականության մասին, հատկապես` երբ բանը հասնում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վրա» սպիտակ թելերով կարված շինծու գործին։

Սահմանադրական դատարանի հայտնի որշումից հետո, որով արձանագրվում էր Քոչարյանի նկատմամբ կալանքը կիրառելու հակասահմանադրականությունը, այստեղ, կարելի է ասել, «չեպեներ» չեն գրանցվել. բոլոր որոշումները կայացնում է անձամբ Փաշինյանը, իսկ դատավորների (դատախազների, քննիչների) գործը պատրաստի «որոշումները» վավերացնելն է։

Ա՛յս տրամաբանությամբ է, որ ՀՔԾ քննիչները եւ մեղադրանքը պաշտպանող դատախազները գործի նյութերից ծաղկաքաղ անելով` մեղադրական եզրակացության մեջ «ամրագրում» են միայն այն, ինչը բխում է մեղադրանքի շահերից, մնացածը «խնամքով» թաքցնում են թե՛ պաշտպանական կողմից, թե՛ դատարանից, որին այդ «մանրուքները» չեն էլ հետաքրքրում։ Օրինակ` դեպքերին ականատես երեք ոստիկանների ցուցմունքներից «ընտրում» են միայն մեկը. այն, ինչ, իրենց կարծիքով, հիմնավորում է մեղադրանքը, եւ յոթ կողպեքի տակ պահում այն ցուցմունքները, որ կարող են մեկնաբանվել «մեղադրյալ Քոչարյանի» օգտին։

Քոչարյանի գործով մինչ օրս կայացված դատական ակտերից մեջբերումներ անելով` «մոռանում» են հիշատակել նախագահի իրավունքների խախտումն արձանագրող հատվածները։ Դեռ մի բան էլ, երբ պաշտպանական կողմը մատնացույց է անում այդ խախտումները, հակադարձում են. «Դա ձեր կարծիքն» է։

Նույն կերպ, 2008թ. փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցության եւ Պաշտպանության նախարարի բազմաչարչար 0038 հրամանագրի «մասով» հարցաքննված 15 վկաներից 14-ի ցուցմունքները «հեռատեսորեն» շրջանցելով՝ մեղադրանքի հիմքում դնում են բացառապես մեկ վկայի (Քոչարյանի դեմ զուտ մեկնաբանության կամ սեփական սուբյեկտիվ ընկալումների մակարդակով ցուցմունք տալու համար Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանի) ասածը, թե՝ «իր իմանալով» փետրվարի 23-ին Քոչարյանը «փաստացի» ռազմական դրություն է մտցրել` բանակն իբր ներքաշելով քաղաքականության մեջ, դրանով իսկ` «տապալել» սահմանադրական կարգը։

Սա՛ է «ժողովրդավարության բաստիոն նոր Հայաստանի» դատաիրավական համակարգի դեմքը` նիկոլական ստահոդ արդարադատության «պերճանքն» ու թշվառությունը...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 1012 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am