Նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին
Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել հետեւելու Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբին, դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ես համոզված եմ, որ բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն այդ ուժի ներկայացուցիչները»,- ասաց Ավինյանը: