Լիսկայից ինչով եք տարբերվում

Երկու ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ դուրս չի եկել կոմայից եւ կյանքի ու մահվան արանքում կռիվ է տալիս, բայց իշխանություններին դա չխանգարեց ջրից չոր դուրս հանել Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, ով համաձայն տուժող կողմի ցուցմունքների առնվազն ներկա է եղել իր օգնականի կողմից բանակի սպայի նկատմամբ բարբարոս գործողություններին: Քննչական կոմիտեն մինչդեռ այսօր հաղորդեց, որ մարզպետը միջադեպին ներկա չի եղել, դրա մասին պարզել են իրավապահները կատարված աշխատանքների արդյունքում: Սուտ է: Այսպես է արձագանքել սպայի եղբայր Կարեն Մխիթարյանը տարածված հաղորդագրությանը: «Եթե 4 սպաների խոսքը օրենքով չի անցնի, ուրեմն հալալ լինի էդ քննչական կոմիտեին էլ, էս հայկական օրենքին էլ: Թող իրենք իրենց օրենքով շարժվեն, մենք՝ մեր օրենքով: Սպաները մարզպետի հետ կանգնած զրուցել են նույնիսկ, նա ներկա է եղել ու չի կանխել ծեծկռտուքը»,- News.am-ին փոխանցել է փոխգնդապետի եղբայրը` շեշտելով, որ դեպքին ականատես 4 սպաներն էլ ցուցմունք են տվել, որ մարզպետը դեպքի վայրում է եղել:

Արդեն 2 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայրն ասաց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ոչ մի անգամ չի հետաքրքրվել իր եղբոր առողջական վիճակով: Դեպքից ուղիղ 2 ամիս անց եղբոր վիճակում փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Նախ հարց է առաջանում՝ եթե անմեղ էր, ապա ինչու հրաժարական տվեց, ի վերջո, իշխանությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վստահեցնում, որեւէ անգամ չի միջամտել ու չի միջամտելու իրավապահների աշխատանքներին: Իսկ եթե ընդառաջ են գնացել հանրային պահանջին, ապա ինչու հրաժարական չեն պարտադրում նաեւ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, այլ ճիշտ հակառակը, Փաշինյանը հասցրել է տարբեր ամբիոններից իր պաշտպանության տակ վերցնել նախարարին եւ հանրությանը հորդորել մոռանալ այդ պահանջը: Տպավորություն է, որ հեղափոխականներն առանձնակի եռանդով եւ առանց քաշվելու են իրենց <<հանցագործների>>, աղմկահարույց միջադեպերի կիզակետերում հայտնվածների պաշտպանությամբ զբաղվում, քան նախկիններն էին ժամանակին անում: Բայց նույն իշխանությունից շատերը ժամանակին կոկորդ էին պատռում հանրահայտ Լիսկայի, Ռուբեն Հայրապետյանի մարդկանց բարբարոսությունների մասին, հատկապես, բանակի սպաների նկատմամբ անարգանքին: Հիմա դուք ինչով եք տարբերվում լիսկաներից ու մյուսներից, միայն նրանով, որ ցանկացած ոճիր կարողանում եք հեղափոխության էյֆորիայի տակ մաքրագործեք ու վախեցնեք հանրությանը նախկիններով, հավատացեք, անպատժելիության այս մթնոլորտի շարունակության դեպքում մարդիկ հասկանալու են, որ դուք ոչ միայն չեք տարբերվում, այլ որոշ դեպքերում նույնիսկ ավելի վատն եք, քանզի բացահայտ լծվում եք նմաններին արդարացնելու գործին:

Անի Սահակյան

դիտվել է 1260 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am