Պակիստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
Պակիստանում Shaheen-1 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը բարեհաջող է անցել, տեղեկացնում է Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ Ասիֆ Ղաֆուրի թվիթերյան էջը:
«Հրթիռի արձակումն իրականացվել է բանակի ռազմավարական ուժերի հրամանատարության գործնական պատրաստվածությունը ստուգելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: