Վարչապետը փորձեց մանիպուլյացիայի միջոցով շեղել հանրության ուշադրությունը օրենքի խախտումից, մինչդեռ պետք է շնորհակալ լիներ. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Վարչապետը փորձեց մանիպուլյացիայի միջոցով հանրության ուշադրությունը շեղել օրենքի խախտումից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը` անդրադառնալով երեկ ԱԺ-ում՝ ՀՀ պետբյուջեի 2020թ.-ի նախագծի քննարկման ընթացում վարչապետի արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վարչապետը, դիմելով «Լուսավոր Հայաստանին», ասել էր. «Ուղիղ ասե՛ք, որ դեմ եք աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը»:

««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթի ընթացքում մատնանշեց, որ պետական բյուջեի նախագիծը ներկայացված է բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթներից մեկի խախտմամբ: Մասնավորապես, այն վերաբերում է բյուջետային կանոնների և ընթացիկ և կապիտալ ծախսերի սահմանաչափերին: Մենք ներկայացրինք մասնագիտական հիմնավորումներ, թե կոնկրետ ինչն ու ինչպես է խախտված»,-ասաց Խաչատրյանը` նշելով, թե իրենք էլ, որպես ընդդիմություն, ներկայացրել են դրույթի խախտումն ու պահանջել խմբագրել ծրագիրը:

«Մեր պահանջն իրավաչափ էր, իսկ վարչապետը, օգտվելով իր լեգիտիմության բարձր աստիճանից, կատարեց հակաքարոզչական արշավ: Նա ի՞նչ մեսիջ է տալիս, այիսնքն` ընդդիմություն, ինձ չքննադատեք, որովհետև ես լեգիտիմ եմ և ինչ կուզեմ, կանե ՞մ: Կարելի է նաև օրե ՞նք խախտել: Կամ` ընդդիմություն, ինձ չքննադատեք, որովհետև ես էլ այսպսիսի մանիպուլյացիաներով ձեզ «կխփեմ» և ձեր վարկանիշի վրա կազդե ՞մ»,-ասաց Խաչատրյանը` նշելով, թե իրենք պարզապես ցանկանում են ստեղծել քաղաքական այնպիսի մշակույթ, որում տեղ ունի հիմնավոր, կառուցողական բանավեճը, որի ընթացքում պետք է շահի երկիրը, պետականությունը:

«Ընդդիմության դերն ինչու՞մ է` որպեսզի բացթողումները մատնանշի, այլընտրանքներ մատնանշի, անընդհատ պնդի, առաջարկի լուծման իր ուղիները: Պետք է շնորհակալ լիներ կառուցողական առաջարկների և քաղաքակիրթ բանավեճի համար, ոչ թե դիմեր նման մանիպուլյատիվ քայլերի,-ասաց պատգամավորը:

դիտվել է 888 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am