Լավ, ասենք` Նիկոլը «էնպիսին» է, բա մյուսնե՞րը

Փաշինյանը մի օրում` նախ, հեռավոր Ֆրանսիայից, ապա` ԱԺ ամբիոնից, տվեց-անցավ «ոչ ադեկվատության» իր իսկ սահմանած բոլոր ռեկորդները։

Սկսած նրանից, որ վերջին մեկուկես տարում «արտագաղթի միտումները» 2016թ. համեմատ 90 տոկոսով կրճատվել են (երբ պաշտոնական տվյալներով 2016թ․ հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀՀ բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 939 900, 2017թ. նույն ժամանակահատվածում` 2 միլիոն 979 600, 2018թ.՝ 2 միլիոն 969 200, 2019թ.՝ 2 միլիոն 957 500), վերջացրած նրանով, որ բոլոր հնարավոր եւ անհնար ուղղություններով, հատկապես` դպրոցները սպորտային ատրիբուտներով ապահովելու «ոլորտում», այնպիսի վագրային թռիչքաձեւ աճ ենք արձանագրել, որ «տեսանելի անցյալում» երազել իսկ չէինք կարող։

Ինչո՞ւ էր նյարդայնացած, գրգռված, եթե չասենք` կռվազան տոնով խոսում «նոր Հայաստանի» կառավարության «անուրանալի ձեռքբերումների» մասին` մե՛կ քչփորելով «սատանիստական» ճերմակաթույր մորուքը, մե՛կ գլուխը, մե՛կ քիթը քորելով, անհանգիստ շարժումներ անելով, աչքերը սպառնալի ոլորելով, չգիտես` ում վրա եւ ինչի վրա մուննաթ գալով, ի՞նչն էր պատճառը, որ նույնիսկ իր լավագույն կեսը չկարողացավ թաքցնել զարմանքը եւ տարակուսանքը ամուսնու «հաջողության պատմություններով», չխորանանք։ Դա, ինչպես ասում են, այլ խոսակցության առարկա է։

Փաստն այն է, որ Ֆրանսիայում իրեն ցույց տրված ընդունելության մակարդակից զայրացած`Փաշինյանը երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից շանթուորոտ արձակեց աներեւույթ թշնամու` ԿԳ եւ զանազան այլ բաների սուպերնախարար, «մշակութային հեղափոխության» ռահվիրա, հույս ու ապավեն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների, կառավարության հրաշք նախագծերի դեմ քվեարկողների, կողմ քվեարկողներին «սպառնացողների» վրա, որոնք թալանել» են հանրապետության երկրորդ քաղաքը (եթե թալանել են` ինչո՞ւ չեն պատժվում, սատանան գիտի, մեկ էլ ինքը), դեղին քարտ ցույց տվեց սատանիզմի քարոզչության վրա սուր ճոճողներին` ներկայացրեց դա որպես հավերժական պայքար «սակավագիտության եւ լայնամտության միջեւ», եւ այլն:

Սատանիզմի թեման առհասարակ բառի բուն իմաստով տակնուվրա է արել Փաշինյանի առանց այն էլ անկայուն հոգեկան աշխարհը։ Ցնցել է`այն աստիճան, որ չխորշեց մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի մատույցներում բեմականացված «ֆուտուրիստական մայմունության» հեղինակներին, ո՛չ ավել, ո՛չ պակաս, համեմատել Փարաջանովի, Բուլգակովի, Չարենցի, Գալիլեյի հետ, որին խարույկի վրա այրել են «Երկիրը կլոր է» ասելու համար…

Վերջին նորությունն էլ այն էր, որ կառավարության նիստում ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել «որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»։ «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,-հայտարարել է Փաշինյանը։

ԱԱԾ պետի պաշտոնակատարն էլ գլուխը տմբացրել է։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Վանեցյանը եւ Օսիպյանն էին տմբացնում գլուխները` ի պատասխան «սեւազգեստ խմբերին տեղորոշելու, սեւ շորերի հարցը լուծելու, ծաղկավոր բաբըչկան կապելու եւ վառ ծաղիկներով հնարավորինս քաղաքակիրթ, օրինական կյանքի ճանապարհելու» հանձնարարականի։

Բայց վարչապետի մտքի գոհարներից ամենահուզիչը մեր ժամանակի սեռափոխված «հերոսներին» իր անձնական հովանու տակ առնելու խոստում-սպառնալիքն էր։ Փաշինյանը երկար եւ ներշնչանքով խոսեց այդ մասին` պատմելով «Եվրոպայի եռակի չեմպիոն եւ ռեկորդակիր» Մելինեի Մել դառնալու սրտաճմլիկ պատմությունը։

Ոչինչ, որ սա հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից ու լքել երկիրը, դեռ մի բան էլ անբարեխիղճ մրցակցության համար` ռեկորդներ սահմանելու ժամանակ «դոպինգի» տակ լինելու պատճառով որակազրկվել է, զրկվել մեդալներից եւ զրկել մեր հավաքականին օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Փաշինյանին դա չի մտահոգում. նրան ա՛յլ բան է մտահոգում` որ «մարդը, որի պատվին երեք անգամ դրոշ է բարձրացվել, խնդրի պատճառով հասել է ինքնասպանության եզրին», որովհետեւ հետադիմական տարրերը «թարս են նայել նրան, հետեւից փսփսացել են», անուն են դրել...

Ի վերջո, մարդը «վաստակ» ունի` «տառապանքով» է նվաճել բյուջեի համաֆինանսավորմամբ «կինոյի տղա» (կամ «աղջիկ») դառնալու իրավունքը. «Երբ նա խնդիր` տառապանք ունի, խաչ քաշե՞նք վրան։ Երբ չեմպիոն է, հետը նկարվենք, բայց երբ խնդիր ունի, հետը գործ չունենա՞նք»: Ինքը հպարտ է, որ նախարարությունը ֆինանսավորել է սեռափոխությունը գովազդող ֆիլմը` վստահ է, որ չֆինանսավորելը «խարան կլիներ Հայաստանի համար», եւ ոչ մի դեպքում թույլ չի տա «կոռուպցիոն տաշտակից` լափամանից զրկված կոռուպցիոներներին, երկիրը թալանածներին ու ընտրությունները կեղծածներին»`Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն գցել ոտքերի տակ. «Նա իմ անձնական պաշտպանության ներքո է: Նա Հայաստանից փախել է, բայց էլի տեսնում է, թե ինչ է կատարվում: Ամեն օր նրան քոռ դանակով մորթում են»։

Իմքայլական ախպերությունը, բնականաբար, երկարատեւ եւ բուռն ծափահարություններով ողջունեց շեֆի մտքի փայլատակումը։

Ու ոչ մեկը իրեն հարց չտվեց. լավ, բա մեր իրական հերոսները (կանխավ ներողություն եմ խնդրում «համեմատության» համար)` պատերազմում հաղթած հրամանատարները, պետականության, պետության, բանակի ակունքներում կանգնած գեներալները, բոլորովին վաստակ չունե՞ն էս ժողովրդի առջեւ, որ «ամեն օր քոռ դանակով մորթում եք» այդ մարդկանց, հայհոյում, զրպարտում, վիրավորում վերջին խոսքերով։

Նույն Մանվել Գրիգորյանը, որին բառի բուն իմաստով սպանում եք, դատապարտել եք դանդաղ մահվան` հերթով մերժելով կյանքի հետ անհամատեղելի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդությունները, զրկելով որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից, ոչինչ չի՞ արել էս երկրի համար...

Հասկացանք` Ձեր սիրելի «առաջնորդը» «էնպիսին» է, դո՞ւք էլ եք վերջնականապես կորցրել սթափ դատելու կարողությունը, թե՞... ընդամենը ձեւացնում եք։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 800 անգամ
Լրահոս
Ավտոմեքենան ընկել է գետը Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել. քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի Մանրամասներ մահացած նորածնի մասին Կար մի ժամանակ, երբ Նիկոլը Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի օֆշոր-մոֆշորների հետ կապված ելույթներ էր ունենում ՍԴ դատավորները գրագետ են, վաղ կենսաթոշակի չեն գնա, որովհետև հաջորդ իշխանությունն այդ գումարը հետ է ուզելու. կգա ժամանակը և Վահե Գրիգորյանից էլ «գարու հաշիվը» կպահանջեն. Վարդան Այվազյան Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել «Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (լուսանկարներ) Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է Մահվան ելքով վրաերթ Երևանում Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Toyota Camry-ն ու Ford-ը և կայանված BMW-ն Ո՞ր դեպքում Սերժ Սարգսյանը կդատապարտվի.փաստաբան (video) Սահմանադրական կարգի տապալման փաստն անգամ հաստատված չէ, ուր մնաց Գևորգ Կոստանյանն այդ ամենը պարտակեր.Ալեքսանդր Կոչուբաև (video) Մոռացե՞լ եք՝ ում մասին եք խոսում.ՍԴ դատավորներն անհնար է ընդունեն Ձեր պրիմիտիվ կաշառքը.փաստաբան (video) Մարտի 1-ի գործի բացահայտումն անդառնալի տապալված է (video) Փաշինյանը զենքով հայտնվելու է մարտի դաշտու՞մ,որ ասում է՝Հայաստանի ու Արցախի ապագան կախված է իրենից.Վովա Վարդանով (video) Գլխատող ու կացնահարող թուրքերը զորախաղեր են անցկացնում,պիտի զգոն լինենք.Վովա Վարդանով (video) Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման դատվի՝ «քայլողների» տոնի օրվա կապակցությամբ կերած խորովածի համար. Գառնիկ Իսագուլյան (video) Ուշքի եկեք. Պարսկաստան-Արցախ սահմանի վրա Հայաստանը պրովոկացիա է անում (video) Եթե լուրջ վերաբերվենք իշխանության քայլերին,պետք է ռազմական հեղաշրջում անենք...Տիգրան Աթանեսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր» ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում Մարինե Օհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով մեկ տարում մեր երկրում փրկել 80 տոննա թափոն և 1500 ծառ: Ոլորտի առաջնահերթությ... Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. Արցախի անվտանգությունը. Արցախում սպասվող նախագահական ընտրությունները.Հայաստանում և Արցախում 2019թ. քաղաքական տարվա ամփոփում: Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացները և իրադարձությունները. հնարավոր զարգացումներ: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»: Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։ Թեման՝ 1988 թ երկրաշարժից 31 տարի անց։ ։ Սեյսմիկ վիճակն Հայաստանում։ Հնարավոր ռիսկերի գնահատում։ Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական դիրքորոշման մասին։ Բանախոսը կանդրադառնա նրան թե գործողությունների ինչ տրամաբանություն կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից՝ փետրվարին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Դեկտեմբերի 6-ին, 14։00-ին, Հոդված 3 ակումբում (Թումանյան 26 ա) տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31 տարելիցին նվիրված քննարկում։ Բանախոսներն են՝ ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: