Արցախցին չի ընտրի նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են. Հ. Մարգարյան
ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին նշել է. «Արցախում չկա նախագահական ընտրությունների օրակարգ: Արցախում մի օրակարգ կա՝ Արցախի արժանապատվությունը վերականգնելու: Ես հավատում եմ, որ արցախցին այնքան իմաստուն է, որ ինքն իր քվեարկությամբ փրկություն կբերի հայ ժողովրդին: Նա չի ընտրի նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են, այլ կընտրի նրան, ով Արցախի արժանապատվության տերն է եւ կարող է հավասարը հավասարի հարաբերություն ստեղծել»: