«Մարսոյի» տղանե՞րն են կրակել բռնցքամարտիկի վրա․ մանրամասներ՝ Էջմիածնի կրակոցներից

 
Այսօր Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել, վիրավորվել է 27-ամյա մի երիտասարդ, նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Իրավապահ մարմիններից հայտնում են, որ բերման ենթարկվածներ չկան։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ վնասվածք ստացածը Գուրգեն անունով մի բռնցքամարտիկ է, իսկ կրակողը եղել է Արմավիրի զորամասի նախկին հրամանատար Գեւորգ Ենոքյանի (Մարսո) որդիները։ Մեզ հայտնի է դարձել, որ կողմերը կոնֆլիկտ են ունեցել դեռ մեկ տարի առաջ։

«1 տարի առաջ մեքենաների վթար է լինում, իջնում են, լեզվակռիվ են անում, «Մարսոյի» տղու ձեռքին խփում է (նկատի ունի՝ բռնցքամարտիկ Գուրգենը) «նոկաուտ» է անում։ Սրանք մուռը պահում են, գալիս են, սենց բան են անում։ Հերը միլիարդատեր ա, սաղին առել ա, ամսական կես միլիոն դոլար փող ա աշխատում»,- նշեց մեր աղբյուրը։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Քննչական կոմիտեից, սակայն մեզ փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։


Նշենք, որ Գեւորգ Ենոքյանի անունը նախկինում եւս կապվել է աղմակահարուց դեպքերի հետ։ Մամուլը 2010 թվականին գրվել է, որ Գեւորգ Ենոքյանը իր վարորդի՝ «Կոբրա» մականունով անձի հետ զորամասում գումարտակներից մեկի հրամանատարին կապել է աթոռին, ծեծել, փորձել անարգել։ 2008 թվականին էլ գրվել է, որ Ենոքյանը 2008-ի նախագահական ընտրությունների քվեարկության օրը ակտիվորեն ու անթաքույց մասնակցել է Կողբ համայնքում տեղակայված 40/05 ընտրատեղամասում իրականացված ընտրակեղծիքներին: Նա այդ ժամանակ եղել է Կողբի զորամասի հրամանատարը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրօրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), ինչպես նաեւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) հատկանիշներով։

դիտվել է 1471 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am