Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է

Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենային, ապա կիմանային, որ սպորտի հիմքը fair play-ն է (ազնիվ խաղ)` սպորտային էթիկայի և բարոյականության կանոնները: Fail play-ի հիմնական սկզբունքներից մեկը ցանկացած տեսակի խթանիչների օգտագործման բացառումն է: Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե պրիմիտիվ պատկերացում ունենային, ապա կիմանային, որ ՀՀ նախկին քաղաքացի Մելինե Դալուզյանը խթանիչներ է օգտագործել, ինչի համար որակազրկվել է` կասկածի տակ դնելով ՀՀ ծանրամարտի հավաքականի ապագա մասնակցությունը Օլիմպիական խաղերին և ահռելի հարված հասցնելով հայկական սպորտի հեղինակությանը: Նորմալ չէ, երբ պետության ղեկավարը ԱԺ ամբիոնից հպարտանում է մեկով, ով ստեռոիդների օգտագործմամբ իրեն վերածել է դեղատան ու հաղթել մրցակիցներին նման անազնիվ մեթոդներով: Սա ուղղակի խայտառակություն է, պարզ դեգեներատիզմ:

Մելինեն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, այլ երկրում է ապրում: Այնտեղ դարձել է Մել, և իր երջանկությունն է կառուցել: Երբ ժողովրդի վարչապետի կառավարությունը մարդկային, քրիստոնեական և սպորտային բարոյականության սկզբունքների հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդու մասին ֆիլմ է ֆինանսավորում և ատամներով պաշտպանում է այդ քայլը, դրանով գրգռում է այն հանրությանը, որի պատկերացրած բարոյականության, արժեհամակարգի, բարքերի ու նիստուկացի հետ «յոլա չգնալու» հետևանքով է Մելինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, գնացել մեկ ուրիշ երկիր, Մել դարձել ու կառուցել իր նոր կյանքը: Հայաստանի կառավարությունը իր նախկին քաղաքացի Մելին ուղղակի պետք է բարի բախտ ցանկանար և մոռանար, այլ ոչ թե դարձներ այն հասարակության քննարկման թեման, որը մերժում է նման արժեքները: Ժողովրդի վարչապետն արել է ճիշտ հակառակը: Ուստի հենց Նիկոլ Փաշինյանն անձամբ է քոռ դանակով մորթում և տառապանքներ պատճառում Դալուզյանին:

Իսկ այլասերման քարոզը ատամներով պաշտպանելու պատճառը մեկն է. Դալուզյանն ու Փաշինյանը շատ նման են: Փաշինյանը Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է: Դալուզյանի հաջողություններով սկզբում ժողովուրդն ուրախացել և ցնծացել է, ի սրտե ծափահարել է, հպարտացել է, շամպայն է պայթեցրել: Հետո պարզվել է, որ Դալուզյանն այն չէ, ինչ կարծել են, որպես սպորտսմեն` որակազրկվել է, ավելին` Մելինեն նույնիսկ աղջիկ չէ, տղա է` Մել անունով: Նա հրաժարվել է քաղաքացիությունից, արտագաղթել է, և ինչ-որ կասկածելի հիմնադրամների ֆինանսավորմամբ նրա մասին ֆիլմ են նկարում: Ժողովուրդը պարզել է, որ Դալուզյանն այլ բան է միշտ երազել, իսկ ժողովրդին մեկ այլ բան է թվացել: Սկզբում նրանով հիացել են, հետո ծաղրել են, վերջում` երբ իրականությունը վերջնականապես ի հայտ է եկել, նրան արհամարել են: Այստեղ է Փաշինյանի և Դալուզյանի նմանությունը: Դալուզյանի այս ճանապարհը, հանրային ընկալումների այս տրանսֆորմացիան Փաշինյանն իր աչքի առաջ ունի: Նա իրեն գտնում է այս պատմության մեջ: Ինքն էլ գիտի` իրենով հիացել են, հիմա ծաղրում են, վաղը` արհամարելու են:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1098 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am