ԱԽ քարտուղարը՝ օրգանների վաճառքի՝ ԱԱԾ հայտարարության մասին
ԱԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը՝ անդրադառնալով օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման դեպքերի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությանը,լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «ԱԱԾ-ի հայտարարություններից բացի հավելյալ բաներ չեմ կարող ասել: Նմանատիպ խնդիրներն օրակարգում են՝ և՛ ԱԱԾ-ի, և՛ այլ կառույցների, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է, և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն»:
«Դա իսկապես լուրջ սպառնալիք է երեխաների և մարդկանց անվտանգության համար:Սպասենք՝ ԱԱԾ-ն հետագայում ավելի մանրամասն կխոսի»,- ասաց նա:
Ճշգրտող հարցին, թե այդ համատեքստում կարո՞ղ է օրգանների վաճառքի մասին խոսք գնալ, Ա. Գրիգորյանը նկատեց, որ տվյալ պահին նման խոսակցություն չկա, եթե հետագայում ինչ-որ բան լինի, կասվի այդ մասին: