Դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի. Մնացականյան
«ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը բավականին զգայուն է ու մենք դրան չենք վերաբերվում որպես բիզնեսիԱյդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է», - ԱԺ-ում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ հարցը գործընկերների հետ քննարկումների օրակարգում է: