Փաշինյանը փորձում էր ԿԳՄՍՆ շենքի դիմաց հավաքված երիտասարդներին ծուղակը գցել.Կոնստանտին Տեր-Նակալյան (video)

Նստացույց իրականացնող երիտասարդների պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրականում հրաժարական պահանջում են շատերը և եթե մենք նայենք նախարարի պաշտոնավարման ողջ ընթացքին, ապա կտեսնենք, որ ունենք ԿԳՄՍ նախարար, ով պաշտոնը ստանձնելուց հետո հարձակվեց «ԱՅԲ» հիմնադրամի վրա, ուսուցչի հետ խոսելիս փորձեց ինքնահաստատվել, էլ չասենք վերջին սկանդալային իրադարձությունների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ, ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը:
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ բոլոր այն ծրագրերը, որոնք ունի նախարարը, չեն արտահայտում հայ հասարակության ցանկությունները, իսկ ով փորձում է դեմ արտահայտվել, պիտակավորում են՝ անվանելով հետադիմականներ, խավարամիտներ:
Ակտիվիստ Գոռ Սարգսյանի խոսքով՝ ուսանողներն ու դասախոսները, կարծես, միակարծիք են՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, սակայն շատերը կաշկանդված են և չեն արտահայտվում. «Այնքան են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որ մարդիկ կաշկանդվում են արտահայտվել: Սա կուսակցական պրոցես չէ, սա կուսակցության քարոզ չէ: Մեր ինքնության պահպանման հարցն է դրված, մեծ հաշվով՝ սա տեսակի կռիվ է»,-ասել է ակտիվիստը:
Նրա դիտարկմամբ՝ եթե այսօր փողոցում հարցնեն մարդկանց, թե ինչպես են գնահատում Արայիկ Հարությունյանի գործունեությունը, մեծ մասը դրական գնահատական չի տա,քանի որ նախարարը ձախողել է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտները. «Ես ,անգամ, մտածում եմ, որ եթե Արայիկ Հարությունյանին հարցնեն՝ ֆուտբոլը քանի՞ հոգով են խաղում, նա չի կարողանա ճիշտ պատասխանել»:
«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գտնում է, որ այս գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մոտ էյֆորիկ թմբիրը մարում է ու քաղաքացիների ամենաակտիվ շերտն սկսում է ճիշտ հարցադրումներ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Խնդիրն անձերի մեջ չէ: Եթե այսօր ես էլ հայտարարեմ, որ տրանսգենդերի մասին ֆիլմ եմ նկարահանում, իմ դեմ էլ դուրս կգան գիտակից մարդիկ»,-ասել է Տեր-Նակալյանը:
Նա նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանը չէ, այլ՝ Կառավարությունը, եզակի ազնվության փայլատակում է. «Այստեղ մեկ այլ հարց էլ կա. Նիկոլ Փաշինյանը փորձում էր երիտասարդներին ծուղակը գցել: Նա ուզում է հանրության աչքին ցույց տալ, որ այս ակցիան հակահեղափոխական հերթական քայլն է: Նա փորձում է այս ֆոնին իր վարկանիշը բարձրացնել ու իր «փեշի տակ» պահել Արայիկ Հարությունյանին»,-նշել է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամը:

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am