Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը

Փաստը գրում է,«Իշխանության ղեկը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է պետական համակարգում օպտիմալացումների իրականացման խնդրին:


Նա օպտիմալացման գործընթացի անհրաժեշտությունը հիմնավորում է պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Պատահական չէ, որ վարչապետն իր բազմաթիվ ելույթներում նշում է, որ երբ պետական համակարգում աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաև աշխատավարձերի անկման, իսկ դրա հետևանքով` աշխատողների մոտ մոտիվացիայի նվազման:

Օպտիմալացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձ ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար:

Վարչապետը նաև ընդգծում է, որ միևնույն գործառույթներն իրականացնող հաստատությունները պետք է կրճատվեն:

Արդյունքում օպտիմալացման դրոշի ներքո ներկայիս իշխանությունները փոխեցին կառավարության կազմը, կառուցվածքը, ինչպես նաև կրճատեցին նախարարությունների թիվը՝ 17 նախարարությունից թողնելով միայն 12-ը:

Օպտիմալացման արդյունքում տեղի ունեցավ նաև հաստիքների կրճատում, և որոշ թվով աշխատակիցներ կորցրին իրենց աշխատանքը: Սակայն պարզվում է, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 18991 հաստիքային միավորների քանակը, որը 2019 թվականի համեմատ ավելացել է 534 միավորով:

Կրճատելու փոխարեն՝ ամենաշատ հաստիքները կավելանան կառավարության աշխատակազմում, որը հաջորդ տարի կհամալրվի ևս 150 հաստիքային միավորով։

Ու դա տեղի կունենա վարչապետի որոշման հիման վրա, որը ստորագրվել է այս տարվա հունիսի 1-ին։ Մեծ թվով հաստիքներ են ավելանալու նաև օպտիմալացման ենթարկված նախարարությունների կազմում:

Ստացվում է, որ հաջորդ տարի հարկատուներս ստիպված ենք լինելու վճարել ևս 534 նոր հաստիքի համար, որը պիտի ավելանա պետական կառավարման մարմիններում։

Կառավարության այս քայլը հակասում է վարչապետի այն հայտարարությանը, թե օպտիմալացման նպատակներից մեկը պետական կառավարման համակարգի աշխատողների համար պատշաճ աշխատավարձ ապահովելն է:

Բացի այդ, անհասկանալի է կառավարության վարած քաղաքականության տրամաբանությունը՝ մի կողմից հայտարարել պետական համակարգում օպտիմալացումների իրականացման մասին, կրճատել նախարարությունները, իսկ մյուս կողմից հաջորդ տարվա համար ավելացնել հաստիքների թիվը:

Կառավարությունը պետք է հիմնավորի, թե ինչով է պայմանավորված բյուջեով նախատեսված հաստիքների թվի ավելացումը: Ի՞նչ խնդիր է լուծում այն:

Արդյոք կառավարության աշխատակազմի գործունեության արդյունավետությունը կբարձրանա՞, եթե համալրվի ևս 150 հաստիքային միավորով:

Եթե պետական համակարգն, ըստ վարչապետի, ուռճացված էր, ապա ինչո՞ւ է կառավարությունը շարունակում ընդլայնել այդ ուռճացումը:

Այս հարցերի պատասխանը մենք չունենք, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսքը և գործը չեն համապատասխանում միմյանց:

Եվ մենք չպետք է զարմանանք, որ ամեն քայլափոխի գործ ունենք պոպուլիզմի կամ էժանագին ժողովրդականության պատրանքի հետ:

Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է քարոզչությունը և ցուցադրականություն ապահովելը, թե՝ տեսեք, գործադիր իշխանությունը արմատական քայլերի է գնում, քան իրական արդյունքները, քանի որ գործնականում կարող է լինել հակառակը:

Օրինակ՝ կառավարությունը քարոզչական նպատակադրումներից նախաձեռնում է նախարարությունների միավորման գործընթացը, որը ենթադրում է հաստիքների հավելյալ օպտիմալացում, բայց իրականում այդ նախարարությունների աշխատակազմի ավելացում է տեղի ունենում:

Ըստ էության, իշխանությունների գլխավոր մոտիվացիան պետք է լինի ոչ թե օպտիմալացման գործընթացի անվան տակ շահել հանրության համակրանքը, հետո մի բան էլ հաստիքների ավելացում ապահովել, այլ այնպիսի ռեալ մեխանիզմների ստեղծման վրա կենտրոնանալը, որը թույլ կտա պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և ճկուն, երբ հասարակության բարձրացրած խնդիրներն արագ լուծում ստանան:

Միայն այդ ժամանակ հանրությունը գոհ կլինի կառավարության վարած քաղաքականությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 641 անգամ
Լրահոս
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նկատմամբ հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար Երևանում կրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. Հակոբ Կարապետյան Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական Հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն Որտեղ են գյումրեցիները, քիչ են, շատ քիչ Նիկոլայից մինչև Նիկոլ Բաթոյանը մանրամասներ է հայտնել. տեսանյութ Քոչարյանն ազատ կարձակվի Ավագանու անդամներից մեկը նույնպես հրապարակել է այս կեղծ թիվը. Հովսեփ Կուբատյան Բաց նամակ Սուրեն Պապիկյանին Ռամզան Կադիրովի շնորհավորանքը Արթուր Վանեցյանին. լուսանկար Սամվել Կարապետյանի նախկին փեսան ամուսնացել է Ուզում եմ կոչ անել այն 1 322 923 ընտրող-քաղաքացիներին, ովքեր չեն վստահել այս ստահոտ կառավարությանը․ լռությունը դավաճանություն է Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Ավտոմեքենան ընկել է գետը Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել. քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի Տարոն ջան, կներես Իշխանության հորթային հրճվանքն ու ՀՅԴ-ի` պատմական ապագա ունենալու փորձությունը Փաշինյանը բացեց արցախյան խաղաքարտերը. «Այդ մեկ մարդը ես եմ». Ալիևը ստիպված է լինելու որոշել՝ բանակցե՞լ, թե՞ գնալ սադրանքների Ալիևի ու Մեհրիբանի ծրագիրը. Փետրվարի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր» ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում Մարինե Օհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով մեկ տարում մեր երկրում փրկել 80 տոննա թափոն և 1500 ծառ: Ոլորտի առաջնահերթությ... Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. Արցախի անվտանգությունը. Արցախում սպասվող նախագահական ընտրությունները.Հայաստանում և Արցախում 2019թ. քաղաքական տարվա ամփոփում: Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացները և իրադարձությունները. հնարավոր զարգացումներ: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»: Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։ Թեման՝ 1988 թ երկրաշարժից 31 տարի անց։ ։ Սեյսմիկ վիճակն Հայաստանում։ Հնարավոր ռիսկերի գնահատում։ Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական դիրքորոշման մասին։ Բանախոսը կանդրադառնա նրան թե գործողությունների ինչ տրամաբանություն կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից՝ փետրվարին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Դեկտեմբերի 6-ին, 14։00-ին, Հոդված 3 ակումբում (Թումանյան 26 ա) տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31 տարելիցին նվիրված քննարկում։ Բանախոսներն են՝ ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: