10 մլն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։ Գալա ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, ‹‹Joef Gipsy kings Family›› խմբի մենակատար Ջոեֆ Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, իր խոսքում Աննա Հակոբյանը պատմել է, որ եղել է աշխարհի բազմաթիվ երկրների արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոններում և համոզվել, որ ի տարբերություն մեր երկրի, այդտեղ սարսափ չկա քաղցկեղի հանդեպ և այն միանգամայն հաղթահարելի հիվանդություն է։

‹‹Հարց կառաջանա՝ իսկ ինչպե՞ս են հասել այս երկրներում նման արդյունքի: Պարզապես կարևորել են, նպատակ են դրել և զարգացրել են իրենց բժշկությունը, տեխնիկական հնարավորությունները, սպասարկման որակը: Ընդ որում՝ շատ-շատ երկրներում ամեն ինչ սկսվել է ֆոնդերից, ոլորտի նվիրյալների անհոգնել և քրտնաջան աշխատանքից: Օրինակ՝ Հորդանանի Հուսեյն թագավորի անվան քաղցկեղի հիվանդանոցի հաջողության հիմքում համանուն հիմնադրամն է: Մանկական քաղցկեղի՝ աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր կենտրոնի՝ ԱՄՆ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի ստեղծման ակունքներում ALSAC հիմնադրամն է: Հենց այսպիսի նպատակ է սահմանել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին հիմնադրամի և քաղցկեղ ունեցող երեխաների կողքին լինելու և նրանց աջակցելու համար։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ ասել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու ճանապարհին հիմնադրամը ձգտում է անել ամեն ինչ՝ որպեսզի Հայաստանում ուռուցքբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացում ապրեն և այդ ենթատեքստում շատ է կարևորվում նաև աջակցությունը բժիշկներին և բժշկական հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում և արդյունավետ բուժում պացիենտների համար։ Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքը, մեկ տարվա ձեռքբերումները՝ շեշտելով, որ մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է ստանալ անհրաժեշտ բուժում 240 երեխայի և երիտասարդի։ Դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և այլ բժշկական ծառայությունների համար հիմնադրամը տրամադրել է 270 միլիոն դրամ գումար։ Ելույթներով հանդես են եկել նաև Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը։

Գալա ընթրիքին Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին է նվիրել իր կիթառը։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնելով թանկ նվերի համար Ֆարգիերին է նվիրել հայկական դուդուկ։

Եվս մեկ կիթառ խմբի անդամների ստորագրությամբ հանվել է աճուրդի։ Ի թիվս այլ իրերի, աճուրդի է հանվել նաև Աննա Հակոբյանի ոսկյա կախազարդը։ Աճուրդի ողջ գումարը տրամադրվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

Ընթրիքի ավարտին, շնորհակալություն հայտնելով կատարված մեծ աշխատանքի համար, Քրիստինա Ազնավուրը ‹‹Ազնավուր հիմնադրամի›› անունից 10 միլիոն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամին։

դիտվել է 743 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am