Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան սեռափոխ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորումն արդարացնելու համար

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու նպատակով այցելել էր ՀՀ ԱԳՆ, որի մոտ գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց իրականացնող երիտասարդները զրուցեցին նրա հետ։ Ի պատասխան երիտասարդներից մեկի այն դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյանը 20 միլիոն դրամ գումար է հատկացրել սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի համար` Փաշինյանը նշեց. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ակնհայտ մանիպուլյացիա է։

Այսպես, կարճամետրաժ և երկարամետրաժ ֆիլմերը պետական միջոցներով ֆինանսավորելու մասին որուշումը կայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։ Դեռևս այս տարվա մարտ ամսին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը մրցույթ է հայտարարել, որի փորձագիտական հանձնախումբը, ուսումնասիրելով ներկայացված 65 հայտերը, որոշում է կայացրել պետական ֆինանսավորում հատկացնել 10 լիամետրաժ ֆիլմի, այդ թվում՝ սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմին։

AntiFake.am-ի հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը նշել է, որ 2019 թ. գարնանային նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային կինոկենտրոնի փորձագիտական հանձնախումբը՝ Կարինե Խոդիկյան, Արմեն Ալիխանյան, Հայկ Կիրակոսյան կազմով, նայել են ֆիլմը, ընտրել են և ֆինանսավորման չափն էլ որոշել են՝ 20 միլիոն ՀՀ դրամ։

Այսինքն՝ կինոկենտրոնը չի կարող որոշել ֆինանսավորում հատկացնել ֆիլմի միայն մի հատվածի համար։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականում հրապարակված ««Մել». ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա» վերնագրով հոդվածից տեղեկանում ենք, որ ֆիլմը ենթադրում է սեռական փոքրամասնություն կազմող անձանց պրոպագանդա։ Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանը պատմել է ֆիլմի բովանդակության մասին. «Մել»-ի նկարահանումները սկսվել են Մելի եւ Ծաղիկի Հայաստանում համատեղ կյանքի սկզբից, իսկ դրանից հետո տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վավերագրվել են։ «Մինչեւ մեր նկարահանումները, հերոսների կյանքում տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ ֆիլմում կներկայացվեն բեմադրված տեսարանների օգնությամբ: Այդ տեսարանները կուղեկցվեն վավերագրական հարցազրույցների ձայնով. կարծես հերոսն է մեզ ուղեկցում դեպի իր անցյալը։ Բեմադրված տեսարանների միջոցով հանդիսատեսը կլսի ու կտեսնի Մելի մանկության վախերն ու երազանքները։ Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ՝ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»։

Իննա Սահակյանը նաև նշել է, որ ֆիլմը, ըստ զարգացող իրադարձությունների, կավարտվի Մելի վիրահատությամբ (սեռափոխություն) եւ դրան հաջորդող ժամանակահատվածով։

Այսպիսով, ակնհայտ է, որ ֆիլմի բովանդակությունը ոչ այնքան ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին է, որքան սեռափոխ եղած Մելի։ Ուստի՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ մանիպուլյացիա է արել ՀՀ կառավարության կողմից նույնասեռականության պրոպագանդայի համար պետական բյուջեից հատկացված միջոցներն արդարացնելու և Արայիկ Հարությունյանին պաշտպանելու համար։

դիտվել է 1013 անգամ
Լրահոս
Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am