ՀՅԴ-ականները շարունակում են նստացույց իրականացնել ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դաշնակցական երիտասարդներին միացել են նաև ավելի տարեց դաշնակցականները, որոնցից մեկի խոսքերով, Հայոց լեզվի ու Պատմության առարկաների շուրջ ստեղծված իրավիճակն ավելի շուտ ազգային անվտանգության խնդիր է, ոչ թե երիտասարդների հարցը, ոտնահարվում է Հայոց ինքնությունը, պատմությունը:
Tert.am-ի զրուցակիցը, խոսելով Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, ով հայաստանցի դաշնակցականների պահվածքն անդաստիարակ էր անվանել ու հորդորել դրսի դաշնակցականներին տեր կանգնել կուսակցությանը, հայտարարեց, որ Հարությունյանին երբեք լուրջ չի ընդունել, իսկ նրա հայտարարություններն օդի մեջ կրակոցներ են. «Չկա դրսի ու ներսի Դաշնակցություն, կա մեկ Դաշնակցություն, ինչի վառ ապացույցը բոլոր երիտասարդական միությունների արձագանքն էր նրա այդ ապուշ հայտարարությանը:
Նա ոչ թե անդաստիարակ է, այլ լկտի լակոտ է»:
Ինչ վերաբերում է քրեական գործերին, ինչի մասին խոսել էր Հարությունյանը, դաշնակցականն ասաց, որ նման բան չկա, եթե նման բան լիներ, գործեր հարուցած կլինեին և տասնյակ դաշնակցականներ բանտարկված կլինեին:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:
Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Քաղաքապետարանի իրականացրած ծախսերը:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը
Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Կարինե Աժեմյանը և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Երեւանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Թեմա՝ Երեւանի քաղաքապետարանի ամանորյա ծախսեր
Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի Ադրբեջանում մեկնարկած հրթիռահրետանային զորքերի ներգրավածությամբ զորավարժության, պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախաձեռնության մասին: Բանախոսը կանդրադառնա նաեւ սահմանային իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ պատերազմի վերսկսման հավանականությանը:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգ» թերեի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
ԹԵՄԱ՝ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Ազգ» թերթի «Ազգ-մշակույթ» ներդիրին տրամադրվող տարեկան 800 հազար դրամ աջակցությունը. նախարարության կողմից նման մոտեցման հիմքում թաքնված քաղաքական միտումներն ու ռիսկերը:
դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին Մեդիա կենտրոնում(հասցե՝ Սարյան 12) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներումհասարակական վերահսկողություն իրականացնող հասարակականդիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարության հետհամատեղ կիրականացնի հանրային քննարկում՝ ամփոփելով 2018-2019թթ-ի քրեակատարողական ոլորտի հիմնական ձեռքբերումները,դրական փփոխություններն ու արձանագրված խնդիրները։Քննարկմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարիտեղակալ Սրբուհի Գալյանը, Դիտորդների խ...
Դեկտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր» ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում Մարինե Օհանջանյանի ասուլիսը: Թեման՝
1. «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով մեկ տարում մեր երկրում փրկել 80 տոննա թափոն և 1500 ծառ: Ոլորտի առաջնահերթությ...
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. Արցախի անվտանգությունը. Արցախում սպասվող նախագահական ընտրությունները.Հայաստանում և Արցախում 2019թ. քաղաքական տարվա ամփոփում:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացները և իրադարձությունները. հնարավոր զարգացումներ: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»: