Վեհ կրթամշակութային հարցեր ենք քննարկում, մինչդեռ մարզերում տարրական խնդիրներ չեն լուծվում․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վեհ կրթամշակութային հարցեր ենք քննարկում, մինչդեռ մարզերում տարրական խնդիրներ չեն լուծվում. Ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել։

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի խնդրով. ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի մի խումբ ուսուցիչներ, որոնք ահազանգում են, որ համայնքին սպասարկող և յուրաքանչյուր հինգշաբթի իրենց Ախպրաձոր տեղափոխող տրանսպորտային միջոցներն այլևս չեն աշխատում: Արդյունքում դասավանդելու նպատակով Ախպրաձոր համայնք հասնելը ուսուցիչների համար դարձել է օրհասական խնդիր, որի լուծումը խիստ ծախսատար է. իրենց աշխատավարձի «առյուծի բաժինը» նրանք ստիպված ծախսում են ճանապարհի վրա:
Իհարկե, ժամանակին գործել է կանոնավոր երթուղի՝ շաբաթվա ընթացքում 2 անգամ (երկուշաբթի և հինգշաբթի), և ուսուցիչները կարողացել են Լճավանից Ախպրաձոր հասնել: Սակայն դրանից ավելի ուշ Լճավանից Ախպրաձոր հասնելու համար թողնվել է միայն հինգշաբթի օրվա տեղափոխության հնարավորությունը: Չնայած սա էլ լրացուցիչ դժվարություն էր առաջացնում, այնուամենայնիվ, ուսուցիչները հարմարվել էին նաեւ այս գրաֆիկին և շարունակել աշխատել: Հիմա նոր փոփոխություններ են եղել, և տրանսպորտային ծառայությունն իսպառ վերացվել է:
Այս ահազանգի հետքով գրություն եմ ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և ստացել պատասխան այն մասին, որ Վարդենիսի տարածաշրջանում ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող «Շամա-տրանս» ՍՊ ընկերությունը հրաժարվում է երթուղին սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ երթուղու սպասարկման վրա կատարվող ծախսերը գերազանցում է ստացած եկամուտը: Այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր չկա, որ նման ծառայություն մատուցի:

Ստացվում է՝ մասնավորին տնտեսապես ձեռնտու չէ այդ երթուղին շահագործելը, իսկ պետությունն էլ ի վիճակի չէ որեւէ բան փոխել: Արդյունքում ուսուցչին զուտ ֆիզիկապես չենք կարողանում դասարան հասցնել, դասապրոցեսն ապահովել, չենք կարողանում աշակերտին չզրկել կրթություն ստանալու իրավունքից … Ասել է թե՝ տարրական խնդիրները չեն լուծվում մարզերում, բայց մենք խոսում ենք վեհ կրթամշակութային հարցերից…»:

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am