«Բորբոքված» նիստ՝ ՔՊ-ում. կառավարությունում հրաժարականներ կարող են լինել նաև մանդատների վայր կդնեն

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել ՔՊԿ վարչության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից:

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի հիմնական թիրախները մի քանիսն են եղել, մասնավորաբար՝ ՍԴ շուրջ ընթացող եւ ներկայումս որոշակի փակուղի մտած «բոլոլան», որի լուծումը Փաշինյանն այդպես էլ չի կարողանում գտնել:

Վարչապետն ասել է, որ Լոնդոնից Հայաստան են հրավիրել բավականին լուրջ կշիռ ունեցող մի իրավաբանական փորձագիտական խումբ (ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, նախատեսվում է բավական լուրջ գումար վճարել, խոսքը մոտ 400 հազար դոլարի մասին է), որպեսզի ստեղծված իրավիճակին իրավական ճիշտ հանգուցալուծում տրվի։

Մյուս թեման կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիայի հետ, որը, Փաշինյանի խոսքով, «առաջիկայում ավելի լուրջ ու հիմնավոր պետք է հրամցնել հանրությանը»։

Թերթի աղբյուրը փոխանցել է, որ վարչապետն այս առիթով ընդգծել է, որ եթե այս հարցի հետ կապված թիմում առկա են տարակարծություններ, եւ կան իշխանության «գծից» տարբերվող տեսակետներ ունեցող անձինք, ապա կարող են բարձրաձայնել, սակայն ոչ մի հոդաբաշխ արձագանք չի հնչել:

Սակայն թերթի աղբյուրը պնդում է, որ իշխանության շարքերում կան կոնվենցիայի վավերացմանը սկզբունքորեն դեմ մարդիկ, ու չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր հրաժարականներ կառավարությունում, եւ մանդատների վայր դնելու գործընթաց՝ ԱԺ-ում։

Հաջորդ կարեւոր թեման կապված է եղել ԿԳՄՍ նախարարության շուրջ բարձրացած աղմուկի հետ. Փաշինյանն ասել է, թե «սովորական մի ակցիան սարքեցիք շիլափլավ, չեք կարում ոչ մի ինքնուրույն գործ անել»։

Թերթի տեղեկություններով, Փաշինյանը չի պատրաստվում Արայիկ Հարությունյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից։

Ընդհանուր դժգոհություններ են հնչել նաեւ պատգամավորների պասիվ գործողություններից՝ կապված օրենսդրական նախաձեռնություններում գրեթե անգործության մթնոլորտի, խորհրդարանական քառօրյաներից «թռնելու» հետ:

Քննադատության թիրախում են հայտնվել մարզպետները, որոնք, ըստ Փաշինյանի, «հասկանալի չէ, թե ինչով են զբաղված»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 930 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am