Ահը մահից վեր է

2020-ին Հայաստանում ծրագրվում է կրճատել նախնական կալանքի խցերի թիվն ու փակել «02» թերթը: ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Նախատեսվում է ոստիկանության յուրաքանչյուր բաժանմունքում, միջազգային ստանդարտներին համապատասխան, նախնական կալանքի մեկական խցի ստեղծում: Կրճատելու են նաև ՊՈԱԿ-ների, հիմնադրամների թիվն ու հասարակական կառույցների ֆինանսավորումը: Հենց այս շրջանակում էլ կփակվի ոստիկանության «02» պաշտոնաթերթը: Փոխարենը ոստիկանությունում հայտնվել է գլխավոր քարտուղարի պաշտոն՝ գերատեսչության կենտրոնական ադմինիստրացիայի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով: Ոստիկանության կառուցվածքային օպտիմալացումների արդյունքում` շարժական պարեկային ծառայություն կստեղծվի, որն իր տեսակով նոր ծառայություն է և նպատակ ունի իրավակարգի, սեփականության իրավունքի պահպանման շուրջօրյա վերահսկողություն իրականացնել, անհրաժեշտության դեպքում օգնել քաղաքացիներին: Նոր ծառայությունը լիովին կփոխարինի ճանապարհային ոստիկանությանն ու տեղամասային տեսուչներին: Այսքանը նորությունների շարքից, գումարած այն, որ 2020 թվականին Ոստիկանությանը հատկացվելու է 64,9 մլրդ դրամ՝  արտաբյուջետային միջոցները չհաշված: 
Անդրադառնալով քաղաքական հայտարարության համար աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին` ոստիկանությւան պետի ժամանակավոր պաշտոնակատարը նկատել է` նա պրոֆեսիոնալ կադր է, լավ իրավաբան: Դիտարկմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս ասել է, որ ոստիկանությունը չպետք է քաղաքականացվի, և Հովհաննես Քոչարյանն էլ այդ համատեքստում իր կարծիքն է հայտնել և դրա դիմաց ազատվել պաշտոնից, ոստիկանապետի պաշտոնակատարը խուսափողական պատասխան է տվել` ասելով, որ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, և իր կարծիքն էլ համընկնում է վարչապետի կարծիքի հետ:

Լրագրողները փորձել են ճշտել` ոստիկանապետի ԺՊ-ի կարծիքով` 25 տարեկանը կարո՞ղ է ոստիկանապետ աշխատել: Արման Սարգսյանը պատասխանել է, որ կարող է. «Բնականաբար կարող է ղեկավարել 25 տարեկանը, նայած թե ով է այդ 25 տարեկանը, եթե նման խնդիր ծագի, որ նշանակեն 25 տարեկանի, ինքը պետք է ունենա անհրաժեշտ մասնագիտական և մարդկային որակները։ Եթե տարիքային ցենզը հաշվի է առնվել պատգամավորների պարագայում․․․ ոստիկանությունում կան աշխատակիցներ, որոնք 35 տարեկան են, բայց զբաղեցնում են կրտսեր խմբի պաշտոններ, այդ տարիքը սահմանվել է ՀՀ նախագահի համար․․․ Ես առաջնորդվում եմ օրենքով, իսկ այդ հարցում եթե եղել են քննարկումներ, հնարավոր է և դեմ կարծիքներ են եղել, ես որպես մասնավոր անձ ունեմ իմ կարծիքը, բայց ձեր հարցերին որպես ոստիկանապետ եմ պատասխանում, մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ....Հնարավոր է՝ ոստիկանությունում ծառայող որևէ մեկը անհամեմատ ավելի վատ կառավարի, քան մի անձ, որը ոստիկանության գործունեությանը ծանոթ է իրավական ակտերի մակարդակում, եթե այդպես որոշվի, դրանում որևէ ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է Արման Սարգսյանը և ավելացրել, թե ինքը ճանաչում է 25 տարեկան մարդկանց, ովքեր կարող են ոստիկանություն ղեկավարել:

Քաղաքական առումով Արման Սարգսյանն անշուշտ ճիշտ է անում, որ ողբերգություն չի տեսնում, թե 25 տարեկանը կարող է ոստիկանապետ դառնալ: Ի վերջո, Արման Սարգսյանը փորձառու ոստիկան է, խելամիտ և շրջահայաց մարդ և շատ լավ հասկանում է, որ այս հարցում մտահոգություն հայտնելը իրեն ևս չէր ներվի, ինչպես որ չներվեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին: Եթե վարչապետը ողբերգություն չի տեսնում, որ 25 տարեկանը կարող է ոստիկանապետ դառնալ, ավելի լավ է` ինքն էլ նման վտանգավոր մտքերից հեռու մնա: Ինչպես ասում են` ահը մահից վեր է:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 3484 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am