Մի դիմում էլ դու գրիր

Ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած մեկնաբանությունների համաձայն` պաշտոնանկության պատճառը երկու օր առաջ Ազգային ժողովում փոխոստիկանապետի արած հայտարարությունն է այն մասին, որ ոստիկանությունը չի կիսում ուժայինների` ոստիկանության, ԱԱԾ-ի ղեկավարների քաղաքականացումը:

Հոկտեմբերի 22-ին «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նա լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը և հավելել, որ ոստիկանությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին:
Քոչարյանը բավականին հստակ և փաստարկված քննադատել է այդ նախագիծը և հայտնել իր անհամաձայնությունն առ այն, որ 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացի, որը 4 տարի ապրել է Հայաստանում, կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ։

Փոխոստիկանապետը նշել էր, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ. «Իհարկե, կիսում եմ նաեւ հեղինակի կարծիքը, որ ոստիկանական առկա պաշտոններն ավելի շատ քաղաքական ազդեցությունների հակվածություն ունեն, այդ մասով, կարծում եմ, ճշմարտություն կա, բայց դա արձանագրելով ու գնահատելով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այլ լուծումներ էին պետք: Սա Ոստիկանության դիրքորոշումն է: Ասեմ, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, մեր առարկությունները համապարփակ դրված էին, բայց քանի որ ԱԺ-ն այլ որոշում է կայացրել, ուրեմն մեզ մնում է հարգանքով վերաբերվել ԱԺ-ի քաղաքական որոշմանը»,- ասել էր նա և ավելացրել, թե չի կիսում այն մոտեցումը, թե այս փոփոխություններով ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն ուժեղացվում է. «Բոլորովին ոչ: Սահմանադրությունը արգելքներ է նախատեսում, եւ մինչեւ սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա։ Կարծում եմ, որ առկա մոդելը որոշակի փոփոխությունների պարագայում ավելի արդյունավետ կգործի»։
Եվ ահա այս հայտարարությունից ընդամենը 2 օր հետո 45 տարեկան պրոֆեսիոնալ ոստիկանության ծառայողն ազատվում է աշխատանքից: Ըստ տեղեկությունների` նա ազատման դիմում է գրել ոչ թե իր կամքով, այլ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի առաջարկ-հորդորով։ Դե, իսկ Սարգսյանի առջև նման պահանջ է դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պարզ է, որ Փաշինյանին դուր չի եկել փոխոստիկանապետի դիրքրոշումը ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնը քաղաքական պաշտոնի վերածելու որոշումը:
Փոխոստիկանապետ Քոչարյանի ազատումը շատ հստակ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը որևէ քննադատություն, որևէ հակափաստարկ կամ այլ մոտեցում, չի ընդունում: Նրա համար կա և գործում է սեփական որոշումների ճշմարտացիությունն ու անքննելիությունը: Պրոֆեսիոնալ կարծիքը, մասնագիտական գնահատականը նրա համար ունի զրո արժեք: Կատարվածը նաև ուսուցողական և պրոֆիլակտիկ նշանակություն ունի. ցանկացած մեկը, ով կհամարձակվի հեղափոխության առաջնորդի մոտեցմանը չհամընկնող մասնագիտական դիրքորոշում հայտնել, հաջորդ օրն ևեթ ազատման դիմում կգրի:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ թավշյա հեղափոխության և նոր Հայաստանի սիրո և հանդուրժողականության դեմոկրատիայի մասին:


 

Հայկ  Դավթյան

դիտվել է 5274 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am