«Սասնա Ծռեր» չեն, «Սորոսի ծռեր» են.Գառնիկ Իսագուլյան (video)
«Ես կուզեի ֆիքսել հետևյալը, որ կարմիր գծերի սահմանն անցնում են ոչ թե ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և մյուս մարմինները, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ գործադիր իշխանությունը զավթած մարդը, որն ըստ էության հրահանգում է ԱԱԾ-ին կատարել գործառույթներ, որոնք չեն մտնում նրանց իրավասության ներքո»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու հարցին:
Գ. Իսագուլյանը հիշեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ով, ըստ նրա, իրեն վերապահված լիազորությունները չի կարողանում կատարել. «Այսօր թիվ մեկ մեղավորն Արմեն Սարգսյանն է, որն իր անգործությամբ երկիրը մատնել է քաոսի, երկրորդ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. ուրիշ մեղավորներ եկեք ման չգանք»:
Մանրամասները՝ տեսանյութում.