«Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ 1 անձից գնման ընթացակարգով գումար է ստացել, ընդհանուր ավելի քան 136 մլն դրամ. փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին. AntiFake.am

Հոկտեմբերի 12-ին, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը «48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։


«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։


AntiFake.am-ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և «44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։

Նախագծի հավելվածից տեղեկացել են.

Ծրագրի անվանումը՝ հանրային իրազեկում
Ծրագրի նպատակը` Հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկության՝ տեղեկատվության մատչելիության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը` Հանրության իրազեկվածության մակարդակի բարելավում՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանում
Միջոցառման անվանումը` Հանրությանը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձների ներկայացում
Միջոցառման նկարագրությունը` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրություն, գովազդային ծառայությունների ձեռք բերում
Դասիչը՝ հանգիստ, մշակույթ եվ կրոն, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ, գովազդային արշավի հետ կապված ծառայություններ
Ծառայության գինը՝ 48,900,000 ՀՀ դրամ
Որոշման նախագծից էլ տեղեկացել են, որ կառավարությունը որոշել է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։

Ինչպես արդեն նշվեց, գովազդային ծառայությունների մատուցումը կառավարությունը հանձնարարել է «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստից տեղեկացել են, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։

Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։

Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն 1999 թ. 4 մասնակիցներ դադարացրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ։ Հետևաբար՝ ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։Ուշագրավ է, որ համաձայն tender-monitoring.am կայքի՝ ընկերությունը պետական մարմիններին ծառայություններ է մատուցում 2016 թ.-ից, սակայն 2018 և 2019 թթ. ընթացքում համագործակցության ծավալներն ավելացել են ահռելի չափով։

Նշենք, որ միայն 2018 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ընդհանուր առմամբ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտմեբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։

Ուշագրավ է նաև, որ Ընկերությունը պետական բյուջեից հատկացվող գումարներով մատուցվող ծառայություններից 12-ը՝ 76,217,932 ՀՀ դրամի, մատուցել է «Մեկ անձից» գնման միջոցով, իսկ «Բաց մրցույթի» ընթացակարգով ընկերությանը գումար չի հատկացվել։Ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի մասին

Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանը ընկերության հիմնադիրը, միակ բաժնետերն ու տնօրենն է։

Ծնվել է 1971 թվականին։ Վերջինիս` բավականին հարուստ և հաջողակ հրատարակչի կենսագրության մեջ «մոռացության է մատնված» Մարտիրոսյանի անցած քաղաքական ուղին։

Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով որպես պատգամավորի թեկնածու։ «Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ մեկտեղ «ռեյտինգային» ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։

Խորհրդարանական ընտրություններում դաշինքի ձախողումից հետո չգրանցելով որևէ քաղաքական հաջողություն` Մարտիրոսյանը դուրս է եկել քաղաքականությունից, սակայն առ այսօր հետաքրքիր սեր է տածում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Արմեն Մարտիրոսյանը քաղաքական ձախողումից առաջ էլ, հետո էլ դրսևորել է ակտիվ հասարակական գործունեություն։

Մասնակցել է «էլեկտրիկ Երևան» շարժմանը, ակտիվորեն սատարել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման 2016թ. իրականացրած ահաբեկչական գործողություններին, իսկ արդեն 2018թ. անձամբ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։

Մարտիրոսյանը մինչ իշխանափոխությունը ծանոթ է եղել ոչ միայն վարչապետի ներկայիս մամլո խոսնակին, այլ հին ընկերական կապեր է ունեցել ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ 2019թ. ՀՀ ՍԴ դատավոր ընտրված և ՍԴ նախագահ ինքնահռչակված Վահե Գրիգորյանի հետ։Իշխանափոխությունից հետո Մարտիրոսյանը սկսել է սերտ կապեր հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինիս նախաձեռնությամբ «Անտարես» ընկերությունն անցյալ տարի հրատարակել է Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ Մարտիրոսյանը դեռևս 2018թ. դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում են Փաշինյանի 2-րդ և 3-րդ գրքերի հրատարակությանը՝ նշելով, որ մանրամասները գաղտնիք են։Իսկ ահա սեպտեմբերի 21-ին Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հրավերով մասնակցել է Հայաստանի Անկախության օրը «Մեր ժամանակի հերոսը» ծրագրի մրցանակաբաշխությանը վարողի կարգավիճակով և այդ կապակցությամբ «շնորհակալությունների» շարք ուղղել տարբեր անձանց։

«Անտարես» ընկերությանը պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացված շուրջ 50 միլիոն դրամը, ինչպես արդեն նշել ենք, հատկացվել է վարչապետի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։ Այս առիթով վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված ֆլեշ-մոբի կողքով Մարտիրոսյանը ևս «անտարբեր չի անցել»՝ հրապարակելով ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր տարբերակը։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ Մարտիրոսյանի ունեցած կապերը, ինչպես նաև 2018-2019 թթ. «Անտարես» ընկերությանը պետական բյուջեից հատկացված գումարի չափը` կարող ենք փաստել, որ ընկերությանը հեղափոխության պրոպագանդայի համար պետական բյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով 50 միլիոն դրամ հատկացնելը ոչ թե նոր և զարմանալի երևույթ է, այլ բացասական առումով օրինաչափություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

դիտվել է 431 անգամ
Լրահոս
«Մարսոյի» տղանե՞րն են կրակել բռնցքամարտիկի վրա․ մանրամասներ՝ Էջմիածնի կրակոցներից Ինչպես և որտեղ են նշում Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը (տեսանյութ, տեսաշար) Պետական եկամուտի նոր տեսակ. գրավի դիմաց ազատ արձակում Սպառնալիքներ, վիրավորանքներ, ընդհարում ԱԺ-ում Պետական համակարգի կեսը կամ գեյ է, կամ գեյլոյալ․ Կոնստանտին Տեր–Նակալյան.video Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում ազատվել է աշխատանքից Ամենամեծ զավեշտի մասին․ մնում է, որ վերջում Հայաստանը գժանոցի չվերածի ՍԻԼԼՈԳԻԶՄ․ Error-404 Նիկոլ Փաշինյանը երեք անգամ ղալաթ է արել և կարծիք է ասել. թեժ քննարկում. անոնս Ինչո՞ւ են օխլոսին նստեցրել մեր գլխներին Գեյերը դեռ շատ երկար են անիծելու Նիկոլին ու իր պաշտպանությունը Հարգելի ԱԱԾ, եկել եմ ձեզ օգնելու. կարճ տեղեկատվություն կտրամադրեմ QR կոդի մասին ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին Հեսա պարզվելու է, որ ՍԴ-ն, ՀԽ-ն, բոլոր նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաները կա՛մ «որոշ շրջանակներն են», կա՛մ սատանաները Զգուշացրել են, որ ներքին կարգով բոլորը դիմում գրեն և ազատվեն աշխատանքից Հանրային խորհրդից հեռանալով՝ Մանուկյանը բան չի կորցնելու, այլ... Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Հակահայկական հիստերիայի սկիզբ՝ Ռուսաստանում «Սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը». Արարատ Միրզոյան Գնդակը Փաշինյանի դաշտում է. կեղծիքին պետք է պատասխան տրվի Մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ Արարատ Միրզոյանը Գևորգ Պետրոսյանին ևս մեկ հնարավորություն կտա Հեղափոխություն կլինի. ինչի մասին է հայտնում Տաթևիկ Ռևազյանը «Աղջիկս գիտեր, որ ես գործուղման եմ, ընդ որում՝ Արցախի Հանրապետություն». Արսեն Բաբայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, անդամ Ռոման Ղազարյանը և Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ կառավարության իրականացրաց աշխատանքները, կատարված չարաշահումները: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սպառողների միջազգային կազմակերպության նախագահ Մարիմութա Նդսն (Լոնդոն): Թեմա՝ սպառողների իրավունքների պաշտմանումը մեր երկրում և արտերկորում, ինչպես են այն կազմակերպում: նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծցուցասրահում կբացվի գրականության ցուցադրություն՝ նվիրված անվանիհայ բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Կցուցադրվի գրողի Ազգային գրադարանի ֆոնդերում պահվող հարուստգրական ժառանգությունը՝ գրքեր, թարգմանություններ, ինքնագրերովգրքեր, ամսագրերում եւ թերթերում տպագրված հոդվածներ, լուսանկարներ,ինչպես նաեւ Գեւորգ Էմինի որդու՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչԱրտաշես Էմինի անձնական արխիվում պահվ... Հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 15-ին, ժ.16:00, Հայ-չինական բարեկամության դպրոցում (Սարկավագի 14) տեղի կունենա ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան չինարենի ուսուցիչների և ուսանողների պարգևների հանձնման արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը և ՀՀ բարձրաստիճան հյուրեր: Նոյեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Համահայկական Ազգային Համաձայնության հիմնադիր, մտավորականների խորհրդի համակարգող Արթուր Արմին Բաբայանը, ՀԱՀ ՀԿ-ների և նախաձեռնությունների խորհրդի համակարգող Աշոտ Աշոտյանը եւ ՀԱՀ պատասխանատու քարտուղար Հրայր Աղինյանը կխոսեն նախօրեին ՀՀ Կառավարության շենքի դիմաց իրականացված ակցիայի մասին, որի ըթացքում Կառավարությանը փոխանցվել է «քաղքական նոտա», բանախոսները կանդրադառնան ՀԱՀ գործունեությանը, առաջիկա ծրագրերին եւ ներքաղաքական կարևոր ... Նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կխոսի ներքաղաքական զարգացումների, որոշումների եւ օրենքի նախագծերի մասին, որոնք հանրային դժգոհություն են առաջացրել, բանախոսը կանդրադառնա նաեւ 2020թ.բյուջեի նախագծի բացերին Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը: Անդրադարձ կլինի ինչպես Սիրիայում ծավալված վերջին դրամատիկ դեպքերին, թուրքական ներխուժմանը, այնպես էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ընթացիկ զարգացումներին: Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի վրա: Նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործի հետ կապված փաստաբանը նոր մանրամասներ կներկայացնի: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի մամուլի ասուլիսը՝ Չեխիա, ՈՒկրաինա եւ Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ: Նոյեմբերի 14-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Հակոբյանը և Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը: ԹԵՄԱ՝ կառույցի ներկա և նախկին աշխատակիցները ահազանգում են՝ համակարգը կանգնած է փլուզման եզրին: