«Իշխանությունները լավ գիտեն՝ ինչ է ասվել իրենց մասին Վենետիկի հանձնաժողովի նիստում». Արփինե Հովհաննիսյան. 168.am

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ

– Նախօրեին ՍԴ-ն հրաժարվեց վարույթ ընդունել ԱԺ –ի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորութոյւնների դադարեցման դիմումը։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

– Ես կարծում եմ սահմանադրական դատարանն, իրականում, այսօր, որոշակի առումով, գոնե այս փուլում, ստանձնել է երկրում իրավական անվտանգության երաշխավորի, ապահովողի դերը և դատավորներից յուրաքանչյուրն իրականում ունի յուրօրինակ դերակատարում ։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել այս մարդկանց պահվածքը ու անվանական հիշել նրանց հատկապես ՝ Հրայր Թովմասյան, Աշոտ Խաչատրյան, Արևիկ Պետրոսյան, Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան, Արայիկ Թունյան, քանզի բոլորը տեսնում են՝ ինչպիսի ճնշումներ են նրանց վրա այս օրերին գործադրվում և թե ինչպիսի ճնշումների են ենթարկվում, որպեսզի կառավարության հերթական, այսպես ասած, խայտառակ նախաձեռնությանը չտրվեն՝ սկսած վաղ կենսաթոշակից, վերջացրած՝ հրաժարական տալու հորդորներով։ Այս մարդիկ պատմություն են կերտում, այս մարդիկ ցույց են տալիս ինչպիսին պետք է լինեն իրավաբանները ինչպիսին պետք է լինեն բարձր դատարանի դատավորները, և որ «բարձր դատարան» տերմինը լոկ դատարկ հնչյուն չէ։

Ես կարծում եմ, որ նրանք նաև հրաշալի հասկանում են, որ այս իշխանությունը, մեղմ ասած, հավերժ չէ, և որ ցանկացած հաջորդ իշխանություն պարզապես հետողորմյա է անելու, օրինակ, թե վաղ կենսաթոշակի և թե այլ նմանատիպ կարգավորումներին վերաբերող դրույթները, և սկզբունքորեն իրենց մնալու է իրենց պատիվը, այն թե ինչպես իրենք դիմակայեցին այդ ճնշումներին։ Եվ ես ուզում եմ փաստել, որ իրենք այս առումով պարզապես շատ-շատերի համար պետք է օրինակ ծառայեն։ Եվ երբ խորհրդարանում տարբեր պատգամավորներ, շատ սակավաթիվ, պայքարում էին խորհրդարանի «անկման» դեմ, շատերը մտածում էին, որ դա պաշտոնի պահպանման համար է։ Այսօր քիչ ավելի շատ, բայց դեռևս քչերն են հասկանում, որ ՍԴ դատավորները պաշտոնի համար չէ, որ պայքարում են։ Հարցը այստեղ սկզբունքի, ապագայի, Հայաստան պետւթյան ապագայի մեջ է։

– Նախորդ ուրբաթ օրվանից լայնորեն քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների, ինչպես նաև «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։ Լայնորեն առաջ էր քաշվում այն մոտեցումը, որ Վենետիկի հանձնաժողովը ամբողջովին ողջունում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու դրույթը։ Նույնիսկ Լևոն Զուրաբյանը մինչև Վենետիկի կարծիքի պաշտոնական հրապարակումը հայտարարություն տարածեց, որով պնդում էր, որ պահպանվել է Հանձաժողովի կարծիքի 59-րդ կետը, որով ամրագրվում էր, որ Հանձնաժողովը Հայաստանում ստեղծված պայմաններում դեմ չէ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի սխեմային։ Սակայն արդեն երկուշաբթի օրը Վենետիկի կարծիքի հրապարակումից հետո, Դուք հանդես եկաք գրառմամբ՝ փաստացի մատնանշելով, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել։ Կարծիքի պաշտոնական հրապարակումից հետո ի՞նչ կարելի է եզրակացնել, ինչպիսի՞ն է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

– Ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովը սովորաբար եզրակացության նախնական տեքստը տրամադրում է իշխանություններին։ Թերևս այս դեպքում ևս նախնական տեքստը տրամադրվել է իշխանություններին՝ առանց պարոն Զուրաբյանի վկայակոչած 59-րդ կետի ամփոփիչ և վերջնական խմբագրման, ու դրա հիման վրա են եղել ոգևորությունն ու քաղաքական գնահատականները: Սակայն մի բան է մշակման մեջ գտնվող տեքստը, մեկ այլ բան՝ վերջնականը։ Պաշտոնական և վերջնական տեքստը ունի շատ կարևոր ու որոշիչ շեշտադրումներ։ Իրականությունն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ չպետք է լինեն քաղաքական կամ անձնական ճնշումներ, այսինքն՝ ելնում է այն մեկնակետից, որ կարող են լինել նման ճնշումներ:

Մենք տեսնում ենք, որ կան նման ճնշումներ: Դրա մասին վկայում են և Սահմանադրական դատարանի նախագահի, նրա սանիկների, հարազատների նկատմամբ ճնշումներն ու քրեական հետապնդումները, որոնք պատշաճ հիմնավորվածության բացակայության պատճառով նույնիսկ արդեն հումորի թեմա են դարձել, բազմաթիվ վարկաբեկող նյութերը՝ անգամ հարկատուների հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում: Ակնհայտ է նաև, որ դա կատարվում է նման գռեհիկ եղանակով, քանզի կապված է իրենց վարույթում գտնվող գործերի հետ. Այս ամենը, անկասկած, տեսնում է նաև Վենետիկի հանձնաժողովը։ Ի դեպ, լայն հանրությունը չէ, բայց իրենք այնտեղ՝ Վենետիկում, դեբատի ժամանակ, լսել են, չէ՞, Վենետիկի հանձնաժողովի նախագահի խոսքերը այս ամենի մասին, ուստի հետևություններ անելը չէր խանգարի։

– Իշխանությունները, հղում կատարելով նույն Վենետիկի հանձնաժողովին, պնդում են, որ նույնիսկ չնայած առկա որոշակի դիտարկումներին, իրենց լուծումները բացառապես արժանի են գովեստի և դրական են։ Սակայն, Ձեր կարծիքով՝ եզրակացությունը չունի՞ ստորջրյա խութեր և շեշտադրումներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:

– Կարծում եմ՝ այս եզրակացությունը ուսումնասիրելիս պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքների վրա, քանի որ առանց դրա իրապես դժվար է գնահատել Հանձնաժողովի դիրքորոշումը, ավելին՝ առանց այս հանգամանքների հաշվառման՝ Հանձնաժողովի դիրքորոշման վերաբերյալ ցանկացած դիտարկում կլինի չափազանց մակերեսային։

Նախ և առաջ՝ այս փաստաթուղթը դատաիրավական բարեփոխումների փաթեթի, դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ տրված վերջնական և ամբողջական կարծիք չէ: Սա նույնիսկ բացատրվում է նրանով, որ տեղադրված է ընթացիկ (ongoing) կարծիքներ բաժնում։ Ավելին՝ ինքը՝ Վենետիկի հանձնաժողովն է նշում, որ կան բազմաթիվ փոփոխություններ, որոնց վերաբերյալ իրենք կարծիք չեն հայտնել, և դա չպետք է նշանակի, որ իրենք կողմ են դրանց, որովհետև ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ամբողջական ուսումնասիրության ենթարկել: Սա նշանակում է, որ վերջնական կարծիքը պարզ կլինի այն հանգամանքից հետո, թե իշխանությունները ինչքանով կհամագործակցեն Հանձնաժողովի հետ, ինչքանով կմեղմեն այն մտահոգությունները, որն առաջ է քաշել Հանձնաժողովը։

Կա մի շատ կարևոր հանգամանք ևս, որի վրա պետք է խիստ ուշադրություն դարձնել։ Ողջ փաստաթղթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն առավելապես ոչ թե ստանդարտներ պարունակող, այլ քաղաքական սենտիմենտների ընդհանուր ֆոնի վրա տրված կարծիք է։ Այսինքն՝ փաստաթուղթը առավելապես քաղաքական է, քան իրավական, այդ թվում՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի դրույթները քննարկելիս։ Հետևաբար՝ մենք այս դեպքում գործ ունենք քաղաքական շատ խորը ենթաշերտեր ունեցող եզրակացության հետ։ Ի դեպ, պատահական չէ, որ սա միայն Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կողմից կազմված փաստաթուղթ չէ, այլ այդ խմբում ընդգրկված են եղել ԵԽ համապատասխան տնօրինություններից ներկայացուցիչներ, որոնք ավելի շատ չինովնիկ են, քան փորձագետ։ Ներկայացնեմ ամենաակնառու օրինակը։

Մասնավորապես՝ կոռուպցիայի կանխարգելման մասով Հանձնաժողովը իրեն ապահովագրելու համար անընդհատ ընդգծում է, որ պետք է ԳՐԵԿՕ-ի ստանդարտները հաշվի առնվեն՝ կարծես ցույց տալով, որ իրենք ԳՐԵԿՕ-ի ստանդարտներից շեղվող քաղաքական դիրքորոշում են որդեգրել: Նույն հանձնաժողովը քաջ գիտակցում է, որ իշխանությունների կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մոդելը զուտ քաղաքական նպատակահարմարություն է, սակայն ոչ թե քննադատում է այդ քաղաքական նպատակահարմարությունը, այլ փորձ է կատարում հիմնավորումներ գտնել դրա համար։ Ավելին՝ քննարկելով մինչ այս պահը հանձնաժողովի չձևավորումը, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ քաղաքական և տեխնիկական պատճառով չի անցկացվել մրցույթ, և չի ձևավորվել կոռուպցիայի կանխարգելման խորհուրդը։ Սակայն չի նշվում, որ իր կողմից նշված քաղաքական և տեխնիկական պատճառը, ընդամենը գործող իշխանությունների մոտ հանձնաժողովը ձևավորելու քաղաքական կամքի բացակայություն էր, սակայն ես հույս ունեմ, որ այս հարցին կանդրադառնան այլ կառույցներ, օրինակ՝ ԳՐԵԿՕ-ն։

Հենց սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Վենետիկի հանձնաժողովին, քանզի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով հատուկ ամրագրել են, որ առաջարկվող մոդելը միայն այս պառլամենտի համար կիրառելի և սկզբունքորեն քաղաքական կոնսենսուսի արդյունք հանդիսացող լուծում է՝ փաստացի ուղղակիորեն շեղվելով Յունկակի, ԳՐԵԿՕ-ի, Ջակարտայի և մնացած բոլոր սկզբունքներից, որտեղ նշվում է, որ այդ մարմինները պետք է լինեն ապաքաղաքական։
– Նկատի ունեք, որ, օրինակ, հաջորդ խորհրդարանի դեպքում պետք է լինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ա՞յլ մոդել։

– Նույնը Վենետիկն է ամրագրում, որ առաջարկվող լուծումը հեռու տանել չի կարող։ Սա նշանակում է, որ ուղղակի ցանկացած հաջորդ իշխանություն հաշվի չի առնելու այս կարծիքը և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողություններ, քանզի լինելով քաղաքական կոնսենսուսի արդյունք՝ քաղաքական առավելություն է տալիս քաղաքական իշխանությանը և ընդդիմությանը ու խիստ հասկանալի դարձնում, թե ում համար է այն ստեղծվում ու մահակ դառնում։ Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովում թվացյալ արբիտրի դեր է վերապահված Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ դա հրամցնելով՝ որպես անկախության և անաչառության երաշխիք, սակայն միայն չափազանց միամիտը չի տեսնում, թե ինչպիսի աքսեսուար կամ պատկանելիք է ԲԴԽ-ն գործող իշխանությունների համար ու ինչքանով լոյալ ու նրանց ենթարկվող։ ԲԴԽ-ն ինքնուրույն կարծիք չունի, և հետևաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային մարմնում իշխանությունը 3/2 հարաբերակցությամբ ունի առավելություն, ինչքան էլ ընդդիմությունը ևս որոշակի առումով քվոտա ունի այդ նոր ձևավորվող մարմնում։

– Իսկ ինչպիսի՞ն են վերաբերմունքը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դրույթների վերաբերյալ մոտեցումները։

– Իհարկե, մտահոգություններ բարձրացվում են, օրինակ՝ ձևակերպումների անհստակության և անորոշության հետ կապված, սակայն առանձնացնում են մի շարք ուշագրավ դիտարկումներ։ Այս եզրակացությունը շատ լավ առիթ է, որ արդարադատության նախարարը ցույց տա՝ որքանով է ինքը հետևողական այս քաղաքական դիրքորոշումներին, քանի որ այնտեղ նշված է, որ, եթե նախագծում նշված սկզբունքով կարգապահական հարցերի հանձնաժողովը փոփոխվի, ապա արդարադատության նախարարը պետք է կորցնի վարույթ հարուցելու իր գործառույթը։

168.am

դիտվել է 561 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am