ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ձրիակե՛ր

Սահամնադրական դատարանը հոկտեմբերի 14-ին մերժեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունել... Սա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ-ում նրա հարազատ «Իմ Քայլը» դաշինքի խոշորագույն ֆիասկոներից մեկն էր... Բայց այս հարցին չէ, որ ցանկանում եմ անդրադառնալ...

Այդ տեղեկատվության լրահոսում մի քանի ԶԼՄ-ներ և սոցցանցային օգտատերեր նաև անդրադարձել էին ՍԴ դատավոր, գործող իշխանությունների հովանավորյալ, իրեն ՍԴ դատարանի նախագահ հռչակած, բայց «երազախաբ» եղած, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնում ընտրվելը ոչ լեգիտիմ համարող Վահե Գրիգորյանին... Պարզվում է, այս անձը, ով 2019 թ․-ի հունիսի 18-ին ԱԺ-ում ընտրվեց ՍԴ դատավոր, մինչև հիմա գործի չի գնում՝ չի հաճախում նիստերին, դատաքննություններին, իր պարտականությունները չի կատարում, սակայն մեծ հաճույքով ստանում է աշխատավարձը, օգտվում ծառայողական մեքենայից, զբաղեցնում է աշխատասենյակը և օգտվում ՍԴ դատարանի դատավորին տրված այլ արտոնություններից... Հիշեցնեմ, որ ՍԴ դատավորի և անդամի աշխատավարձը, ըստ Իրավաբան․net-ի, կազմում է 793 680 դրամ... Ստացվում է, որ ՀՀ ՍԴ դատարանի ինքնահռչակ նախագահը այս 4 ամիսների ընթացքում ոչինչ չանելու դիմաց միայն աշխատավարձի տեսքով պետությունից տարրական գրպանել է 3 միլիոն 174 հազար 720 դրամ... Ծառայողական մեքենայի և այլ ծախսերի մասին էլ չեմ խոսում...

Հետաքրքիր է, այս ձրիակերը երկա՞ր է մեր՝ հարկատուներիս հաշվին իրեն լավ զգալու... Ո՞վ է պատասխան տալու այս անբանին աշխատավարձ տալու և նրա համար այլ ծախսեր կատարելու համար...

ժամանակն է, որ իշխանությունները ՍԴ-ում իրենց կողմից ընտրված դատավորին կարգի հրավիրեն... Եթե նա հարիր չի համարում աշխատել ՍԴ մյուս դատավորների հետ, ապա դա արդեն նրա անձնական խնդիրն է և հարկատուները պարտավոր չեն այդ դատավորի կապրիզները տանել...

Պարոն Փաշինյանը շատ է սիրում խոսել դատական համակարգում անարդար երևույթների դեմ պայքարի մասին... Այո՛, համաձայն եմ և պայքարը պետք է սկսել «հարազատ» անարդարներից, օրինակ՝ Վահե Գրիգորյանից և նրա նմաններից, ովքեր տզրկուկի պես հարմարվել են բարձր պաշտոններում և ոչինչ չանելու դիմաց բյուջեից ահռելի գումարներ են ստանում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am