Ինչու՞ ՀՀ իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցել «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին. Կիրո Մանոյան (video)
ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ամփոփելով «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովը՝ ասաց.«Համաժողովին մասնակցել են 30 երկրներից Արցախի բարեկամներ, կարևոր երևույթներից մեկը Իրաքից եկած պատվիրակության մասնակցությունն էր։ Ճիշտ է, այնտեղ չկար Արցախի բարեկամների մեծ շրջանակ, բայց, փաստորեն, այս մասնակցությունը հաստատում է դրա նախադրյալները»։
Հարցին՝ ինչու համաժողովին Հայաստանի իշխանությունից ներկաներ չկային, Մանոյանը պատասխանեց. «Նշում են, որ եղել է տեխնիկական խնդիր,դրա համար էլ ներկա չեն եղել, բայց համաժողովից առաջ տեղյակ են եղել, որ լինելու է նման համաժողով, բայց ներկա չեն եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում.