Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլացիաների հօդս ցնդելը

Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արդեն երկու օր շրջանառվում են Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ենթադրյալ ձեւակերպումները եւ մեկնաբանությունները։ Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը հարցի նկատմամբ՝ ներկայացնում եմ քիչ առաջ հրապարակված պաշտոնական եզրակացության վերաբերելի հատվածի թարգմանությունը.

«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման(ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։


60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՔ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԹԵ ՀԵՏՈՈ, ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵՆ ՄԻԵՒՆՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ։ Ինչ վերաբերում է, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների ԿԱՄԱՎՈՐ որոշման վրա։ Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ) ՃՆՇՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՄ ԵՐԲ ԱՅՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ ՉԷ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԵԼՔԻ ՎՐԱ, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։»

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից եւս մեկ անգամ պարզ է դառնում, որ

Ա.Հանձնաժողովը որեւէ տարբերություն չի դնում մինչեւ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները ընտրված եւ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված դատավորների միջեւ։

Բ.Հանձնաժողովը դիտարկում է վաղ կենսաթոշակի անցման միայն մեկ սխեմա, այն է՝ երբ ՍԴ դատավորները կենսաթոշակի են անցնում ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ոչ մի վարչական կամ որեւէ այլ գործիքակազմ չպետք է կիրառվի (Օսիպյանի եւ Վանեցյանի ականջը կանչի)։ Դատավորները պետք է գնան վաղ կենսաթոշակի միայն այն պարագայում, եթե իրենք են այդպես կամենում, ոչ թե որպես միակ միջոց ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ խուսափելու համար։

Ավելին` Հանձնաժողովը կարեւորում է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չդառնա միջոց ՍԴ-ում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու համար։
Գ.Մի շատ կարեւոր դիտարկում եւս` Հանձնաժողովը քննարկում է այն վտանգը, երբ ինը դատավորներից յոթը հրաժարական ներկայացնեն, ուստի առաջարկում է վերանայել առաջարկվող դրույթը այդ մտահոգության լույսի ներքո, այսինքն՝ չի կարող երկրում լինել իրավիճակ, երբ Սահմանադրական արդարադատության պատասխանատուն մնան Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանը։

դիտվել է 1030 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am