Ժողովուրդ լռիր ու հնազանդվիր. կոկորդիլոսագետ մարզպետի նոր բացահայտումը

Ժողովրդական խոսքն ասում է՝ ուզում ես ճիշտն իմանալ, հարցրու գժից կամ ճժից՝ երեխուց: Թե հայրենի իշխանության դասում կոկորիդիլոսագետ մարզպետ Գարիկ Սարգսյանը այս երկուսից որ կատեգորիայի մեջ է մտնում, դատեք ինքներդ, բայց որ նրա հետ ցանկացած շփման ընթացքում նոր
բացահայտումներ են արվում, դրանում համոզվել ենք տարիուկեսվա ընթացքում: Ասենք նույն այս պաշտոնյայի շնորհիվ մենք խավարամիտներս իմացանք՝ կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի: Կոկորդիլոսագետ մարզպետը մի ամբողջ դիսերտացիա պաշտպանեց այս թեմայի վերաբերյալ, եւ իր հանճարեղ բացահայտումների մասին պարբերաբար կիսվում էր հանրության հետ:
Հետո նույն գարիկ սարգսյան հետ աշխարհագրական եւ մաթեմատիկական նոր հորիզոններ բացահայտեցինք, հեկտարի մասին նոր պատկերացումներ: Սարգսյանը պաշտոնավարման առաջին օրվանից դարձել է անեկդոտների հերոս, նրա կադրային քաղաքականությունը, նրա գործունեությունը եւ դրանից մասին մարզպետի անմեղսունակ խոստովանությունը մամուլի էջերում հատորյակներ են ձեւավորել: Եւ ահա, մարզպետը երեկ կրկին ցնցել է իր անկեղծությամբ: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը եւ միշտ է եղել այդպիսին:
Կար ժամանակ, երբ իր թիմը ընդդիմություն էր ու մեղադրում էր նախկին իշխանությանը, որ ոստիկանությունը ծառայում է նրան։ Հիմա երբ իշխանություն է, լրագրողի դիտարկմանը, թե նախկինում ասում էիք, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, այսօր դուք նույնն եք անում,- ավելի վատ է խմբագրում խոսքը․«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, եւ եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմությունը ունեցող իշխանությունը ժողովուրդն է»։ Մեր պարզամիտ մարզպետը մի անգամից մի քանի խոստովանություն է արել, նախ որ ոստիկանությունն իսկապես ծառայում է իշխանությանը, ապա որ ժողովրդի կարծիքը հարցնող այսուհետ չկա, իրենք հենց ժողովուրդն են ու ինչ ուզեն, այն էլ անելու են, ժողովրդի ձայնը, կամքն այլեւս առոչինչ է, մեկ անգամ ձայն են տվել, չորս տարի պարտավոր են լռել ու հնազանդ ընդունել այն ամենն, ինչ անում է իշխանությունը: Թերեւս Նիկոլ Փաշինյանը չէր ստում՝ ասելով, որ իրենք ժողովրդից ոչինչ չեն թաքցնելու, ամեն հարցում բաց են լինելու, ահա, մարզպետն էլ հաստատեց, որ թաքցնելու բան չկա, ընդունեք իրականությունը, որքան էլ դա դաժան լինի:

Անի Սահակյան

դիտվել է 5929 անգամ
Լրահոս
Այ «ողորմելի ճիճունե՛ր», բա դուք ասելիք չունե՞ք Եռաբլուրում գերեզման գրկած երեխաներին․ Զաքարյան (video) Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Մենք սրա մասին տեղյակ չենք. Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն. թուրքագետը տեսանյութ է տարածել Ո՞վ է ՔՊ-ին լիազորել որոշել, որն է Հայաստան, որը` ոչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Սրանք մեզ պատերազմ են հայտարարել․ Նիկոլենց բանտախուց լցրեք բոլոր միջոցներով․ Արամազդ Զաքարյան (video) Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am