Սկանդալ․ նախարարին հանձնարարվել է դատարկել ծերանոցի շենքը, որ շտապ վաճառեն

Yerevan.Today ին հայտնի է դարձել, որ երեկ ուշ գիշերին Կառավարությունում հերթական աբսուրդային որոշումն է կայացվել՝ առայժմ բանավոր մակարդակով. հապճեպ դատարկել Երևանի Նորքի ծերատունը, ծերերին անաղմուկ տեղափոխել այլ վայր, կրճատել աշխատողներին, որ շտապ պետգույքը վաճառքի հանվի:

Ենթադրվում է՝ այս աննորմալ ցանկությունների էմոցիաները պայթել են հենց վարչապետի կաբինետում: Yerevan.Today-ին հայտնի դարձած տվյալներով՝ Վարչապետի ապարատից երեկ ուշ երեկոյան զանգ է հնչել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մոտավորապես այսպիսի հանձնարարականով՝ «Ունեք տասը օր ժամանակ՝ դատարկում եք Նորքի ծերանոցի շենքը, ինչ գնով ուզում է լինի։ Տասը օր ժամանակ ունեք, արագ նախագիծ սարքեք-բերեք կառավարություն, որ միավորման տակ անցկացնենք-գնա։ Էդ շենքը պիտի վաճառքի հանվի, գույքը օտարում ենք, ժամանակ չունենք»:

Կառավարական կուլիսներից այն կողմ քննարկված պետական շենքեր ծախելու ու թալանի ևս մի քանի սցենարներ են հայտնի դարձել Yerevan.Today-ին։ Բայց այս մեկն առավել ուշագրավ է նրանով, որ կառավարական շենքում գիշերային էմոցիոնալ պոռթկումներից Նորքի շենքին վերաբերելիք մասը առավոտյան հրահանգ է դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար:

Այսօր առավոտյան, մեր տեղեկությամբ, սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը լույսը չբացված՝ իր մոտ է կանչել տեղակալ Տաթև Ստեփանյանին և հանձնարարել է մի քանի ժամում Նորքի տուն-ինտերնատը դատարկելու նախագիծ պատրաստել, որպեսզի երեկոյան ինքը դա տանի կառավարության շենք:

Ինչո՞ւ, ինչպե՞ս… Փոխնախարարի տարակուսած հարցադրումները մնացել են անպատասխան, փոխարենը նախարարը ֆինանսիստին հատուկ ճկունությամբ՝ որոշ հուշումներ է արել Նորքի ծերատունը դատարկելու իմիտացիոն մոտիվացիաների մասին։ «Նորքի տուն-ինտերնատի լուծարումը պետք է մոտիվացնել այսպես, որ իբր միավորում ենք թիվ 1 տուն-ինտերնատին՝ հանուն ծախսերի կրճատման։ Արդյունքում, մեկ շենքում 200+200 տարեցների խնամքով մեկ վարչական կոլեկտիվ կզբաղվի՝ միևնույն շենքում»: Մոտավորապես այսպես են պայմանավորվել ձևակերպել Նոքի տուն-ինտերնատը ցրելու ելքերը:

Կառավարությունից իջած հրահանգով՝ այսօր մինչև ժամը 18.00-ն նախագիծը պիտի հասցներ դառնալ պետական փաստաթուղթ՝ ծերանոցի երկու մասնաշենքով գույքը անպիտան համարելու և տարածքը օտարելու հիմքերի համար:

Ընդգծենք, ծերատները միավորելու և գույք օտարելու պլաններ չի եղել նախկինում, դրա պատճառները չկան ո՛չ հիմա և ո՛չ էլ նախկին իշխանության օրոք: Հակառակը, երկու տարբեր՝ 200 հոգանոց ծերատների միավորումը փաստացի խախտում է նորմատիվ ակտերով ծերանոցի համար սահմանված չափորոշիչները, ավելին՝ թիրախային խմբի համար գերկենտրոնացում է սա ենթադրում, ինչը դեմ է ոլորտի վարած քաղաքականությանը:

Եվ սա այն դեպքում, երբ նախկին իշխանություները և այսօրվա գործողը այս ոլորտի քաղաքականությունը պատկերացնում էր բացառապես բեռնաթափման ծրագրով, մինչդեռ լրիվ հակառակն են անում այսօր:

Ինչո՞ւ… Պատասխանը պարզ է՝ ալան-թալան վարչական ռեսուրսների հաշվին:

Չի բացառվում, որ դրսում ընդիմադիրների ճնշումների սպառնալիքների տակ կառավարության ներսում ալան-թալանի վերջին շանսերից են օգտվում՝ ինչ-որ իշխանավորի բիզնես ախորժակը բավարարելու համար:

Փաստն այն է, որ Նորքի տուն-ինտերնատի պետգույքը ծախելու գաղափարը լրիվ նոր՝ իրադրային որոշում է՝ ոտքի վրա, առանց դրա պատճառների հիմնավորման և առանց նախնական ընթացակարգերի ապահովման: Նշենք, որ ծերատան շենքի օտարումը ընթացակարգի համաձայն՝ նախատեսած չէր այս տարվա օտարման ենթակա գույքի ցանկում, մենք այդ անունը չգտանք կառավարության որոշումներում:

Ընդգծենք, Նորքի տուն-ինտերնատը 200 անօթևան և անօգնական ծերերի կացարանն է, միշտ և բոլոր ժամանակներում այն համարվել է լավագույն ծերատներից մեկը՝ ոչ միայն ներսի բարելավված պայմանների հաշվին, նաև գտնվելու վայրի պատճառով:

Նորքի ծերատան առավելությունների առաջնայինը եղել է Նորքի բարձունքում գտնվելու գործոնը, այստեղ օդը մաքուր է, շենքը բավականին լայն, ընդգրկուն մակերեսով կանաչ գոտի ունի և երկու մասնաշենք՝ 4000 քմ օգտագործման մակերեսով: Այս վայրը դեռ խորհրրդային տարիներին, ոլորտի հնաբնակների խոսքով, հատուկ էր ընտրվել, որպեսզի ծերերը մայրաքաղաքի բարձր դիրքում հարմարավետ կացարան ունենան, մաքուր օդ, կանաչներով կղզյակ՝ Երևանի գրեթե կենտրոնում: Իսկ թիվ 1 տուն –ինտերնատը գտնվում է՝ երևանամերձ գոտում՝ Հաղթանակ գյուղում և ունի 200 շահառու և 40 սպասարկող անձնակազմ:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 1505 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am