Գամիշլիում զոհերի թիվը հասել է 4-ի, եւ կան տասնյակ վիրավորներ.Սագօ Արեան
Արիւնալի օր է Գամիշլիի համար։ Թրքական գործողութեան սկիզբէն ի վեր այսօր ամէնէն արիւնալի օրն է։ Զոհերուն թիւը հասած է 4-ի եւ կան տասնեակ վիրաւորներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հաղորդավար Սագօ Արեանը:
«Գամիշլիի «Մունիր Հապիպ» եւ «Հաճին» թաղամասերը հրթիռներու թիրախ դարձած են եւ զոհերը բոլորն ալ անզէն քաղաքայիններ են։ Երէկ ԱՄՆ կը խօսէր այն մասին, որ Թուրքիան «դեռ կարմիր գիծերը չէ հատած …»,- մասնավորապես գրել է հաղորդավարը: