Ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը
«Անադոլու»-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մեր նախագահը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի հյուսիսում սպասվող գործողությունները: Էրդողանը նշել է, որ այդ գործողությունը մեծ ներդրում է լինելու Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման գործում և ճանապարհ է հարթելու երկրում քաղաքական կարգավորման գործընթացի համար»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին այս իրավիճակում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար: