Ակցիա Հայելի ակումբի դիմաց`ի աջակցություն Անժելա Թովմասյանի ու hayeli.am կայքի (video)
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնող թիմի անդամ Սոնա Աղեկյանն, այսօր Հայելի ակումբի դիմաց մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ քաղաքական բռնաճնշումներին և հալածանքներին, խոսքի ազատության և մարդու իրավունքների հիմնարար ազատության վրա նկատմամբ ոտնձգությանը: Սոնա Աղեկյանն անդրադաձավ նաև Հայելի ակումբի դեմ իրականացրած ոտնձգությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.