Առաջարկում եմ՝ «Հայելի» ակումբի վրա հարձակված երիտասարդներին ուղարկել թռչնաֆաբրիկա աշխատելու.Լարիսա Ալավերդյան (video)
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն, այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Հայելի» ակումբի դեմ հարձակմանը: Վերջինիս դիտարկմամբ՝ այդ քայլը ցինիկ քայլ էր, ուղիղ հարված մամուլի ազատությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.