Ճանապարհ կփակե՞ն, թե՞ հերթական սանիկին կկալանավորեն.ի՞նչ կանի ՔՊ-ն,եթե ՍԴ դատավորները Հրայր Թովմասյանին դեմ չքվեարկեն (video)
«Ազգային ժողովը չունի պաշտոնանկություն անելու լիազորություններ: Դիմումում հստակ նշվել է, որ այդ փաստաթղթում խորհրդարանը չի արտահայտում դիրքորոշում լեգիտիմության եզրույթի հարաբերակցության մասին, այդ պատճառով էլ որևէ մեկնաբանություն անելն արհեստածին կլինի: Այս դիմումով մենք կլեգիտիմացնեինք, եթե արտահայտեինք դիրքորոշում, թե Հրայր Թովմասյանը դատավո՞ր է, թե՞ անդամ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ Քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությանը:
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ ՍԴ-ի վերաբերյալ ԱԺ-ի նախագիծը ոչ թե Հրայր Թովմասյանի պաշտոնանակության հետ է կապված, այլ նրա լիազորությունները դադարեցնելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.