Իշխանությունը վախեր ունի. Հրայր Թովմասյանին «գահընկեց» անել կհաջողվի՞

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանություններն այս օրերին ծանրաբեռնված աշխատում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի ուղղությամբ: Ըստ մեր տեղեկությունների` Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկումներ է ունենում, պատրաստվում է ելույթների:

Ու այսօր արդեն հանձնաժողովի նիստում կքննարկվի Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն է, իսկ հարակից զեկուցողը նույն խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Նշենք, որ օրակարգում Հ. Թովմասյանի հարցը 9-րդն է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանությունները Թովմասյանի հարցի շուրջ վախեր ունեն. նախ եթե խորհրդարանում ամեն ինչ հարթ անցնի, ու արդեն նախագծի հաստատումից հետո հարցն ուղարկվի Սահմանադրական դատարան, այլ հարց է առաջանալու: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են մերժել ու վարույթ չընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, իսկ եթե դատավորները որոշում կայացնեն վարույթ ընդունել, ապա կարող են այն քննել ու մերժել` համարելով, որ Հրայր Թովմասյանի աշխատանքներում որեւէ կարգապահական խախտում տեղի չի ունեցել:

Մեր տեղեկությունների համաձայն` մտագոհիչ է նաեւ այն հանգամանքը, որ եթե ՍԴ-ում քննարկվի Հրայր Թովմասյանի հարցը, ապա նրա լիազորությունները, որպես ՍԴ նախագահի, պետք է կասեցվեն, այսինքն` Թովմասյանը գուցե մեկ ամիս իր աշխատանքային գործունեությամբ չզբաղվի, մինչեւ ՍԴ 6 դատավորները կքննարկեն նրա լիազորությունների հարցը: Իսկ արդյոք դատավորները կգնա՞ն այդ քայլին. դա եւս մտահոգիչ հարց է այսօրվա իշխանությունների համար:

Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանի հետ:

-Տիկի՛ն Բաղդասարյան, արդյոք այն հիմքերը, որոնք ներառել եք Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, ամո՞ւր են, ու, ըստ Ձեզ, այդ միջոցով կկարողանա՞ք հասնել Հ. Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը:

-Շատ կարեւոր է, որ ԱԺ-ն օգտվի իր բոլոր լիազորություններից, որոնք սահմանված են ե՛ւ ԱԺ կանոնակարգով, ե՛ւ Սահմանադրությամբ: Ու այս դեպքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, օգտվելով իր իրավունքներից, ներկայացրել է մեկ որոշման նախագիծ, որը գլխադասային հանձնաժողովում լսելուց հետո ներառվելու է քառօրյայի օրակարգում:


Տրամաբանորեն հիմք վերցնելով այս ամենը` խմբակցությունում ամբողջական քննարկում է եղել ու որոշում է կայացվել խմբակցության անունից այս ամենը դնել շրջանառության մեջ` բնականաբար ունենալով համապատասխան հիմքեր ու ապացույցներ: Կան այն բոլոր հիմքերը, որոնք հիմնավոր կասկածի տեղիք են տալիս, թե որքան անաչառ է եղել Սահմանադրական դատարանը այդ կազմով, որը տարբեր հարցեր է քննարկել: Այսինքն` կարգապահական խախտումներն առկա են, ինչի համար այս ամենը նախաձեռնվեց:

-Բայց արդյոք կարգապահական հիմքերը թույլ կտա՞ն, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին «գահընկեց» անի:

-Գիտեք, այս հարցում, եթե մեր հիմնավորումները հստակ չլինեին, մենք պրոցես չէինք սկսելու, իսկ ուժեղ կամ թույլ այդպիսի գնահատականներ կամ դատողություններ չեմ ուզում անել, որովհետեւ, ի վերջո, որոշումն ընդունելու է Սահմանադրական դատարանը: Երբ որ Սահմանադրական դատարանը կընդունի այս գործը վարույթ, այո, պարոն Թովմասյանի լիազորությունները կկասեցվեն մինչեւ այս դիմումի քննումը, այսինքն` մեկ ամիս ժամկետով կլինի դա, թե 15 օր, ինքը փաստացի չի մասնակցի նիստերին, նաեւ այն նիստին, որտեղ քննվելու է իր հարցը:


-Այսինքն` մտավախություն ունե՞ք, որ, հնարավոր է, խորհրդարանում բոլոր պրոցեսները ավարտվելուց հետո ՍԴ-ն անգամ գործը վարույթ չընդունի:

-Ես չեմ կարծում, բայց առավել քան համոզված եմ, որ հիմքերը կան: Մեր դիտարկմամբ` առավել քան բավարար են այն հիմքերը, որոնք ներառված են 83 էջանոց փաստաթղթում: Սահմանադրական դատարանի դատավորները կարող են կայացնել որոշում` անկախ այն հանգամանքից, թե այս հարցով ինչ դիրքորոշում ունի խորհրդարանը:

ՍԴ դատավորներն են լինելու վերջնական գնահատական տվողը, ես, այո, համոզված եմ, որ մեր փաստարկները առավել քան բավարար են այս ամենը իրականացնելու համար:

Իսկապես էական կարգապահական խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը, որոնք մենք արդեն կքննարկենք գլխադասային հանձնաժողովում: Մեր դիմումի հիմքում լիազորությունների դադարեցումն է, ու ՍԴ-ում փակ գաղտնի քվերակությամբ 6 դատավորներ որոշելու են` արդյոք Աժ-ի կողմից ներկայացված ապացույցները բավարար են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Հ.Գ. Այս պահին ընթանում է նիստը, որի ընթացքում կքննարկվի Հրայր Թովմասյանի հարցը:

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am