Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու. զոհվածի մայրը՝ վարչապետին
«Շուրջ 1 ժամ մենք գտնվում ենք կառավարության շենքի դիմաց և արհամարհված ենք իրենց կողքից։ Նրանք կառավարությունում նստելու իրավունք չունեն», - կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց զոհվածի մայր Մարգարիտա Խաչատրյանը։
«Վարչապետն ասում է՝ փող ունեմ, տեղավորելու տեղ չունեմ։ Ես տեղը ցույց եմ տալիս։ Եթե իր կինը հայտարարում է, որ ոչնչի համար են զոհվել մեր տղերքը, ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ մեր տղերքը զոհվել են հայրենիքի համար և մեր համար թանկ են։ Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու:4-րդ դիմումն է, որ գրել են վարչապետին ու պատասխան չեն ստացել», - ասաց Մարգարիտա Խաչատրյանը՝ նշելով, որ եթե իրենց խնդրին լուծում չտան, դուռը կոտրելով կբարձրանան կառավարություն։
«Եվ վարչապետն ասում է, թե մարտի 1-ի դեպքերով 30 մլն դրամ գումար են տրամադրում տուժածներին։ Մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց, թե մենք փողի խնդիր չունենք։ Եթե փողի խնդրի չունես ու փողոցային կռվի ժամանակ տուժածներին տալիս ես 30 միլիոն, բարի եղիր մարտական գործողությունների ժամանակ իրենց պարտքը կատարող զինծառայողներին ևս 30 միլիոն դրամ տուր»։