Ո՞վ է դիմել ԲՈԿ նախագահին՝ ստուգել Քոչարյանին ազատ արձակած դատավորի ատենախոսությունը. մեկնաբանում է Գոգյանը (video)
«Մենք բաց ենք, ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզանից որևէ մեկի ատենախոսությունը պահանջել: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունը մեզանից առաջինը պահանջել է ԱԺ մի պատգամավոր (խմբ. ում անունը Գոգյանը չնշեց, չնայած մամուլը գրում էր, որ այդ պատգամավորը Մխիթար Հայրապետյանն է եղել), ինչից հետո այդ ատենախոսությունից մեզանից հետաքրքրվեցին մի քանի լրատվամիջոցներ»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում ստուգման դրվեց Քոչարյանին ազատ արձակած դատավորի ատենախոսությունը:
Այդուհանդերձ՝ Գոգյանը բնական է համարում, որ հանրային մարդկանց անցյալը ուսումնասիրում են. «Ես էլ, երբ դարձա ԲՈԿ-ի նախագահ, իմ անցյալը ուսումնասիրեցին, հազար ու մի «սկանդալային» ուսումնասիրություններ արեցին, բայց արդյունքում ճիշտը հաղթում է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.