Նաև զանգել եմ Սերժ Սարգսյանին. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը երեկ դատարանի դահլիճում իր ելույթի ժամանակ նշեց՝ ինքը դատաքննությունից չի փախչում․

«Եթե փախչողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ խմելուց կլինեին։ Ինձ համար իրոք վիրավորական է, որ ես ստիպված եմ սա ասել, քանի որ մարդու կենսագրություն ավելի լավ է խոսում իր մասին, քան այն հայտարարությունը, որ կարող է նա անել»։

Անդրադառնալով կալանքի տակ չլինելու դեպքում իր՝ դատաքննության վրա ազդելուն՝ Քոչարյանն ասաց, որ գործում կա իր հետ ընդամենը 2-3 դրվագ, որ ուսումնասիրելիս, ըստ նրա, դատավորը կարող է հասկանալ, թե ինքը չի կարող ազդել քննության ընթացքի վրա։

«Առաջինն իմ հանդիպումն է Բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահականում՝ փետրվարի 23-ին։ Ներկա է եղել մոտ 25 մարդ։ Քննարկում չի եղել, ուղղակի ես ելույթ եմ ունեցել։ Կան այդ 12 հոգու ցուցմունքները։ Հարցաքննվել են 12-13 հոգի։

Կա ևս 3-4 մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում ինձ հետ կապ են ունեցել։ 850 վկաներից միայն այս մարդիկ են, որոնք այդ օրերին ինձ տեսել են և խոսել են ինձ հետ։

Այդ մարդկանցից մեկը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ ես քննարկել և համաձայնեցրել եմ արտակարգ դրության հրամանագիրը։ Նաև զանգել եմ Սերժ Սարգսյանին՝ որպես վարչապետ, համաձայնեցրել եմ հրամանագիրը։ Մյուսը ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է, որն իր ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել իր որոշ գործողությունների մասին։ Արմեն Գևորգյանն է, որին հանձնարարվել էր արտակարգ դրության մասին հրամանգիրը պատրաստել։

Բացի հայտնի Արշակ Կարապետյանից, որը, ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, ընդամենը 1 նախադասություն է ասել, որն իրականությանը չի համապատասխանում, թե իբրև ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին»,- նշեց նա՝ հավելելով, որ դա աբսուրդ է, քանի որ բանավոր արտակարգ դրություն չի լինում։

Ըստ նրա՝ նշված ցուցմունքները հաշվի առնելով՝ ինքը չի հասկանում, թե ինչի կամ ում վրա կարող է ազդել՝ ազատության մեջ գտնվելով։

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am