Հորս տարիքի մարդ է.իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ոչ կոռեկտ պատասխանել Սարգիս Քլոյանին.Շարմազանով (video)
Այսօր մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ ՀՀԿ-ի ժամանակ իրենց միլիոններ էին խոստացել՝ լռության դիմաց, որ չբողոքեն և արդարություն չպահանջեն, սակայն վերջիններս հրաժարվել են այդ գումարից:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը Սարգիս Քլոյանի ասածը անհեթեթություն որակեց .«Նախ Սարգիս Քլոյանը թող ասի, թե որ հանրապետականն է նրան նման բան առաջարկել, և այդ որ տրամաբանությամբ պետք է նման բան առաջարկեին մի մարդու, ով որդի ա կորցրել, եղել ա և կա մեր իշխանության ընդդիմադիր ամենախիստ քննադատներից մեկը»:
Մանրամասները՝ տեսանյութում.